Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 00128846 և 02168553 կատարողական վարույթները կասեցնելու մասին որոշում

10.01.2022

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց Ձորի մարզային բաժին
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28, 28.1 և քաղ., օրենսգրքի 95.6-րդ մաս

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.12.2012թ-ին տրված թիվ ԱՎԴ/0892/02/11 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Արթուր Մայիսի Ջանյանից հօգուտ Վարազդատ Հակոբյանի բռնագանձել 1.189.00 ՀՀ դրամ և սահմանված տոկոսներ:
Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.09.2021թ-ի տրված թիվ ԱՎԴ/1062/02/13 կատարողական թերթի համաձայն պետք է՝ հրապարակային սակարկություններով վաճառել ք. Արտաշատ, Դուրյան փողոց, 10 շենք, թիվ 1 հասցեում գտնվող բնակարանը /03-001-012-001 կադ. Ծածկագիր, վկ. 2379332/ վաճառքից ստացված գումարը հետագայում բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև համաչափ: Արթուր Մայիսի Ջանյանի բաժինն ուղղել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2013թ-ի թիվ ԱՎԴ/0892/02/11 վճռով բռնագանձման ենթակա գումարի բռնագանձմանը: Արթուր Մայիսի Ջանյանից հօգուտ Վարազդատ Հակոբյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 68.000 ՀՀ դրամ, որպես փորձաքննության կատարման ծախս:
Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.01.2018 թ-ին տրված թիվ ԱՎԴ/2507/02/16 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Արթուր Մայիսի Ջանյանից հօգուտ Մարգարիտա Մկրտչի Մարտիրոսյանի բռնագանձել 6.305.500 ՀՀ դրամ և սահմանված տոկոսներ:
10.01.2022 թվականի դրությամբ ըստ հաշվարկվող տոկոսների թիվ ԱՎԴ/0892/02/11 կատարողական թերթով պարտապանի պարքը կազմում է 3.559.950 ՀՀ դրամ, իսկ թիվ ԱՎԴ/2507/02/16 կատարողական թերթով հաշվարկվող տոկոսների կազմում է 10.487.880 ՀՀ դրամ, պարտապանի ընդհանուր պարքը կազմում է 14.047.830 ՀՀ դրամ:
Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ պարտապան Արթուր Մայիսի Ջանյանի անվամբ համատեղ սեփականության իրավունքով ք. Արտաշատ, Դուրյան փողոց, 10 շենք, թիվ 1 հասցեում գրանցված է բնակարան:
Ըստ փորձագիտական եզրակացության Արթուր Մայիսի Ջանյանին համատեղ սեփականության իրավունքով բնակարանի ընդհանուր, շուկայական արժեքը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ հարկադիր էլեկտրոնային աճուրդում ներկայացնելու մեկնարկային գինը կկազմի 9.750.000 ՀՀ դրամ, հետևաբար Արթուր Մայիսի Ջանյանին պատկանող անշարժ գույքի ընդհանուր արժեքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվելու դեպքում կկազմի 4.875.000 ՀՀ դրամ:
Պարտապան Արթուր Մայիսի Ջանյանը չունի բռնագանձման ենթակա այլ շարժական և անշարժ գույք, որոնց վրա հնարավոր կլիներ բռնագանձում տարածել:

Հասցե` ք.Արտաշատ, Լուսինյան 9

Հեռ..` +374 060 713-502

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`