Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/03-4204/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
22.10.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժինը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող` Ա․Սուքիասյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/03-4204/14 կատարողական վարույթ՝ Բռնագանձում տարածել` Ալեքսեյ Ալեքսանյանի /փոխատու/ և Յուրա Սարգսյանի /փոխառու/ միջև 21.11.2007թ. կնքված փոխառության և անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ խառը պայմանագրով գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Հաղթանակ 44 տեղամաս 2-րդ հողամաս հասցեում գտնվող 0.1հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված հետևյալ պարտավորություններով.
ա/ 1.900.000 ՀՀ դրամ` որպես փոխառության հիմնական գումար.
բ/ 626.588 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսներ:
Պատասխանողներ Գևորգ Սարգսյանից, Սոնա և Լուսինե Սարգսյանների օրինական ներկայացուցիչ և պատասխանող Ռուզաննա Սարգսյանից հայցվոր Ալեքսեյ Ալեքսանյանի օգտին բռնագանձել 100.000 ՀՀ դրամը որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: