Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ՝«ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (Վ/Դ-321)

12.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ
«ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հիմք ընդունելով Դավիթ Շարոյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի հուլիսի 31-ին հարուցվել է թիվ Վ/Դ-321 վարչական վարույթ՝ «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2023 թվականի օգոստոսի 14-ին Ընկերության ք. Երևան, Յան. Ռայնիսի փ./շ/90/33 հասցեում այցելություն է իրականացվել, որի ժամանակ պարզվել է, որ վերը նշված հասցեն բնակարան է, որտեղ բնակիչ չկար։ 2023 թվականի օգոստոսի 22-ին այցելություն է իրականացվել ք. Երևան, Խորենացի 7ա շենք, սակայն հասցեն փակ էր, հարևանությամբ գտնվող խանութից տեղեկություն է ստացվել այն մասին, որ նշված հասցեում Ընկերությունը գործունեություն իրականացրել է, սակայն բավական ժամանակ է այն գտնվում է փակ վիճակում։
Վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրվել են.
1. Դավիթ Շարոյանի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 05 աշխատանքային պայմանագիրը,
2. ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված Դավիթ Շարոյանի աշխատանքային գործունեության և եկամուտների վերաբերյալ տեղեկանքը,
3. Դավիթ Շարոյանի բանկային հաշվի քաղվածքները։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմինը 2023 թվականի օգոստոսի 24-ին դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե Դավիթ Շարոյանի և «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ի միջև աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու (վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ), ինչպես նաև Ընկերության կողմից Դավիթ Շարոյանի համար հաշվարկված աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար (առկայության դեպքում)։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 2-րդ և 4-րդ մասերը՝ 2023 թվականի օգոստոսի 25-ին վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով։
2023 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացվել է պահանջված տեղեկատվությունը՝ Դավիթ Շարոյանի աշխատանքային գործունեության և եկամուտների վերաբերյալ տեղեկանքները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 14-ին Տեսչական մարմնում նշանակվել է վարչական լսում։ Վարչական լսմանը ներկայացել է դիմումատու Դավիթ Շարոյանը (անձնագիր՝ AV0514227, տրված 10.11.2022, 008-ի կողմից)։
Վարչական լսման ընթացքում, Դավիթ Շարոյանը հայտարարեց, որ Ընկերությունում աշխատել է 2023 թվականի փետրվարի 22-ից և աշխատավարձը կազմել է 220.000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։ Աշխատանքից ազատվել է 2023 թվականի հունիս ամսին իր դիմումի համաձայն, սակայն չի ստացել իրեն հասանելիք 2023 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսների աշխատավարձը և վերջնահաշվարկը։
Վարչական մարմինը, ուսումնասիրելով գործում առկա փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ Ընկերությունում խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի և 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի հունիսի 19-ին Դավիթ Շարոյանի աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ չի կատարվել լրիվ վերջնահաշվարկ (գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ), որի արդյունքում` Դավիթ Շարոյանին չի վճարվել 2023 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամսվա համար հաշվարկած աշխատավարձերը՝ ընդհանուր գումարով 486.962 (չորս հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ և չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձը՝ 62.790 (վաթսուներկու հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ։
Հիմք ընդունելով վերոնշյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ հոդվածների և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջներով.

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ

1. «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արևիկ Անանյանի.
1) Սույն կարգադրագիրը ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 192-րդ հոդվածի 1-ին մասի, 198-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.
ա) Դավիթ Շարոյանի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ, վերջինիս վճարել 2023 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամսվա համար հաշվարկած աշխատավարձերը՝ ընդհանուր գումարով 486.962 (չորս հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ աշխատավարձը և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված ընդհանուր գումարով՝ 62.790 (վաթսուներկու հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ միջին աշխատավարձը։
բ) օրենքով սահմանված ժամկետներում՝ 486.962 (չորս հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ աշխատավարձը և 62.790 (վաթսուներկու հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ միջին աշխատավարձը չվճարելու համար, հաշվարկել և վճարման օրվա դրությամբ կետանցված յուրաքանչյուր օրվա համար Դավիթ Շարոյանին վճարել տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով։
2) Իրականացված միջոցառումների վերաբերյալ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման դիմումտատու Դավիթ Շարոյանին (sharoyan.davit@gmail.com) և Ընկերության տնօրեն Արևիկ Անանյանին (ք. Երևան, Յան. Ռայնիսի փ., շ/90/30 և samvel.tadevosyan@yahoo.com)։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`