Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հուլիսի 21-ին հարուցված թիվ 210723-1919 վարչական վարույթը կարճել՝ իրավիճակի փոփոխման հիմքով:

21.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ N______
ԹԻՎ 210723-1919 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի հուլիսի 13-ին ստացված թիվ /70-4/42346-2023 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի հուլիսի 21-ին հարուցվել է թիվ 210723-1919 վարչական վարույթը` «ԼՈԼԱ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից զննում իրականացնելու նպատակով 2023 թվականի հուլիսի 25-ին, 28-ին և 31-ին այց է կատարվել «ԼՈԼԱ» ՍՊԸ-ի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված գտնվելու վայրի և գործունեության՝ քաղաք Երևան, Ծերենցի փողոց 4 նրբանցք, 4 տուն հասցե։
Կատարված այցերի ընթացքում Ընկերության տնօրեն Հայկարամ Գասպարյանը նշված հասցեում չի հայտնաբերվել։
Վարչական մարմինը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով փոխօգնության կարգով վարչական վարույթին առնչվող՝ Ընկերության գործունեության և հասցեների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով 2023 թվականի օգոստոսի 14-ին դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե և հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի օգոստոսի 17-ին ստացված գրությամբ տրամադրվել է տեղեկատվություն Ընկերության գործունեության և հասցեների վերաբերյալ, որտեղ նշվել է՝ քաղաք Երևան, Ծերենցի փողոց 4 նրբանցք, 4 տուն հասցեն։
«ԼՈԼԱ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկարամ Գասպարյանին հայտնաբերելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 17-ին և սեպտեմբերի 14-ին այցեր են կատարվել Ընկերության քաղաք Երևան, Ծերենցի փողոց 4 նրբանցք, 4 տուն հասցե, սակայն վերջինս նշված հասցեում չի հայտնաբերվել։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-րդ մասի գ կետը և 4-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը, Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ վարչական վարույթը կասեցվել է՝ մինչև կասեցումն առաջացնող հանգամանքների վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
Միաժամանակ, վարչական ակտի հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 26-ին, հոկտեմբերի 09-ին և նոյեմբերի 15-ին այցեր են կատարվել «ԼՈԼԱ» ՍՊԸ-ի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված գտնվելու վայրի և գործունեության՝ քաղաք Երևան, Ծերենցի փողոց 4 նրբանցք, 4 տուն հասցե, որոնց ընթացքում Ընկերության տնօրեն Հայկարամ Գասպարյանը չի հայտնաբերվել։
Տվյալ դեպքում վարչական մարմինը արձանագրում է, որ կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ հնարավոր չի եղել ի հայտ բերել վարչական ակտի հասցեատիրոջը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.



ՈՐՈՇԵՑԻ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հուլիսի 21-ին հարուցված թիվ 210723-1919 վարչական վարույթը կարճել՝ իրավիճակի փոփոխման հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «ԼՈԼԱ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկարամ Գասպարյանին, հասցե՝ քաղաք Երևան, Ծերենցի փողոց 4 նրբանցք, 4 տուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am)։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`