Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ Հ/630-2023-2/06-Ա «ՀԱՄ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 00231517, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Քոչար փող․, թիվ 27/9 և թիվ 27/10 հասցեում գտնվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործման արգելման վերաբերյալ

22.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 59-րդ հոդված

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ
«19» փետրվարի 2024 թ. № Հ/630-2023-2/06-Ա
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 19-ի Վարչական վարույթ հարուցելու մասին Հ/630-2023-1/06-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ
«ՀԱՄ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 00231517, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Քոչար փող․, թիվ 27/9 և թիվ 27/10 հասցեում շահագործվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ)՝ բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայան։
ՀՀ ներքին գործերի նախարարության Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության պետի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 99/4/22208-24 գրության համաձայն՝ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում ՀԱՄ ԳՐԻԳ ՍՊԸ-ի անվամբ, ք. Երևան, Հր. Քոչար փողոց 27/9 շենք հասցեում, որպես շահագործող, 22.04.2021 թվականին գրանցվել է ՀԳԼԿ և տրամադրվել է ԱՎՕ 8/1-12460 վկայականը, որը վերջին անգամ տեխնիկական անվտնգության փորձաքննության է ենթարկվել Դամի տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ-ի կողմից և 04.05.2021 թվականին ստացել ԴՄ/050-02 դրական եզրակացություն:
Միևնույն ժամանակ ՀԱՄ ԳՐԻԳ ՍՊԸ-ի անվամբ, ք. Երևան, Հր. Քոչար 27/10 հասցեում, որպես շահագործող, 18.03.2021 թվականին գրանցվել է բենզալցակայան և տրամադրվել է ԱՎՕ 8/1-1338 վկայականի 002 ներդիր, որը վերջին անգամ տեխնիկական անվտնգության փորձաքննության է ենթարկվել <<ՏԱԱԿ>> ՊՈԱԿ-ի կողմից և 10.10.2022 թվականին տրվել է թիվ 1376-23 դրական եզրակացություն:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.։
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննություն` գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին.
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝
1. Տեխնիկական անվտանգության պահանջները տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ, ինչպես նաև տեխնիկական հրահանգներով և անձնագրերով արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ սահմանված նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է:
2. Տեխնիկական անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ և սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության և շինարարական նորմերի, ինչպես նաև գործող ստանդարտների պահանջներին:
3. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման և կիրառման պարտավորությունը կրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է` պահպանել տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները.
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Վերոնշյալ իրավանորմերի համատեքստում վերը նշված տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտի կիրառման եղանակները գնահատելիս ակնհայտ է, որ Ընկերության կողմից շահագործվող «բենզալցակայան» և «հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայան» տեսակի գույքն Օրենքի իմաստով համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ։ Օրենսդրի կողմից արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման համար սահմանվել են տեխնիկական անվտանգության ապահովման հստակ պահանջներ, այն է՝ նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն, որոնք ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների համար` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից։
Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման և կիրառման պարտավորությունը կրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք:
Օրենքի իմաստով տեխնիկական անվտանգությունը` արտադրական և սպասարկման ոլորտի օբյեկտներում տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակն է։ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող յուրաքանչյուր անձ ունի պարտադիր կատարման պարտականություն ապահովել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանությունը։ Օրենքի 8-րդ հոդվածի իմաստով՝ Տեխնիկական անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ և սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության և շինարարական նորմերի, ինչպես նաև գործող ստանդարտների պահանջներին:
Տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարումը ինքնանպատակ չէ և միտված է կանխելու կամ նվազեցնելու տեխնածին վթարների, արտադրական պատահարների և դրանց հետևանքների առաջացման ռիսկը, ապահովելու առողջության համար անվտանգ պայմաններ` աշխատողների կամ նշված կայաններում աշխատանք կատարողների, տարածքում գտնվող սպառողների և այլ մարդկանց համար։
Օրենսդիրը նպատակ ունենալով ապահովելու արտադրական և սպասարկման ոլորտի օբյեկտներում տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը, սահմանել է իրավանորմի այնպիսի տարր, որում ցույց է տրվում, թե ինչպիսի պայմաններում պետք է ղեկավարվել տվյալ կանոններով։
Տվյալ պարագայում ակնհայտ է, որ Օրենսդիրը գտել է, որ արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման պայմանը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանությունն է, որը հաստատվում է արտադրական վտանգավոր օբյեկտին տրված փորձաքննության դրական եզրակացությամբ։ Հակառակ պարագայում, առանց փորձաքնության դրական եզրակացության առկայության, արտադրական վտանգավոր օբյեկտի հետագա շահագործումը պարունակում է հանրության համար բացասական հետևանքների առաջացման չգնահատված և անկառավարելի ռիսկ։
Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ:
Վերոգրյալի հիմնավորմամբ հարկ է արձանագրել, որ Օրենսդիրը հստակ սահմանել է, որ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ, մինչդեռ Վարույթի նյութերով հիմնավորվում է, որ Ընկերության կողմից արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում որպես շահագործվող գրանցված ԱՎՕ-ներից հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը տեխնիկական անվտանգության փորձաքննություն վերջին անգամ անցել է 04.05.2021թ․, իսկ բենզալցակայանը՝ 10.10.2022թ․, այսինքն առկա են բավարար ապացույցներ արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման վերաբերյալ վարչական ակտ ընդունելու համար։
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իմաստով կարգադրագիրը Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է` արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում։
Հարկ է արձանագրել, որ վերոգրյալ հիմնավորումների ներքո սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման, որը նման պայմաններում ինքնանպատակ չէ, այլ ելնելով հանրային շահից՝ հետագայում հանրության համար հնարավոր վտանգի առաջացման կանխարգելման միջոց։ Տվյալ պարագայում Ընկերության իրավունքի սահմանափակումը համաչափ է, քանի որ դրանից օգուտն ընդհանուր շահի համար ավելի մեծ է, քան վնասը հակասության մեջ գտնվող այլ բարիքներին կամ արժեքներին: Անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին: Ընկերության իրավունքների սահմանափակումը առկա իրավիճակում համաչափ է, հավասարակշռված, իսկ հանրային շահի օգուտը և պաշտպանությունը գերակշիռ է։
Հակառակ պարագայում, կարող է վտանգվել հանրության շահի և այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, իսկ հապաղումը հղի է հանրության համար անդառնալի հետևանքների առաջացման հիմնավորված ռիսկով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ և 17.1 հոդվածներով՝
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1. Արգելել շահագործել ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Քոչար փող․, թիվ 27/9 և թիվ 27/10 հասցեում գտնվող արտադրական վտանգավոր օբյեկտները փաստացի՝ բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայան։
2. Արգելել «ՀԱՄ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
3. Սահմանել, որ կարգադրագրի պահանջների կատարման մասին Տեսչական մարմնին անհրաժեշտ է տեղյակ պահել՝ արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
4. «ՀԱՄ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ անմիջապես դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը։
5. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի պահանջների կատարումն ապահովել անհապաղ՝ ելնելով հանրային շահից։
6. Պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ սույն որոշումը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում։
7. Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Սույն կարգադրագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության ստացման պահը։

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան



Ծանոթություն. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ կարգադրագրի դեմ վարչական բողոք բերելը չի կասեցնում դրա կատարումը։
Սույն կարգադրագիրը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան:

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`