Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ Վ/Դ-384 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-384 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Թամարա Գրիգորյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի օգոստոսի 23-ին հարուցվել է թիվ Վ/Դ-384 վարչական վարույթը` «ՍԿԱՏ-ԷԼԵԿՏՐՈ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ, 115-րդ, 130-րդ, 188-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1033-Ա հրամանի հիման վրա մասնագետների կողմից 2023 թվականի օգոստոսի 28-ին «ՍԿԱՏ-ԷԼԵԿՏՐՈ» ՍՊԸ-ում (հասցե՝ քաղաք Երևան, Հյուսիսային պողոտա 6, բնակարան 69) իրականացված զննման ընթացքում Թամարա Գրիգորյանի Ընկերությունում աշխատելու հանգամանքը չի հաստատվել, իսկ Ընկերության տնօրեն Գրիգոր Ղազանչյանը բանավոր հայտարարել է, որ Ընկերությունում Թամարա Գրիգորյան անունով աշխատող առկա չէ։
Միաժամանակ, Ընկերության տնօրեն Գրիգոր Ղազանչյանը 2023 թվականի օգոստոսի 29-ին Տեսչական մարմնին ուղղված էլեկտրոնային գրությամբ հայտնել է, որ Թամարա Գրիգորյանը որպես աշխատող Ընկերությունում չի նույնականացվել։

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում, որին ներկայացել էր Ընկերության տնօրեն Գրիգոր Ղազանչյանը։ Վերջինս վարչական լսման ընթացքում պնդեց Տեսչական մարմնին ուղղված 2023 թվականի օգոստոսի 29-ի էլեկտրոնային գրությամբ հայտարարված հանգամանքը։
Վարչական մարմինը ուսունասիրելով գործում առկա փաստական հանգամանքները, արձանագրում է, որ դիմումատու Թամարա Գրիգորյանի Ընկերությունում աշխատելու հանգամանքը վարչական վարույթի ընթացքում չի հիմնավորվել, այդպիսի ապացույցներ չեն ներկայացվել նաև դիմումատու Թամարա Գրիգորյանի կողմից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման` վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության դեպքում»։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների պահանջները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 23-ին հարուցված թիվ Վ/Դ-384 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «ՍԿԱՏ-ԷԼԵԿՏՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Ղազանչյանին (էլ. փոստ՝ grigor-07@yandex.ru), քաղաքացի Թամարա Գրիգորյանին (էլ. փոստ՝ kgrigoryan006@gmail.com)։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Էլ. փոստ`