Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

30.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-Գ29-19.1-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-Գ29-19.1-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-Գ29-19.1-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 377.659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր հիսունինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Բարեգործության մասին» ՀՀ օրենք,
Գլուխ 1, հոդվածներ 2, 3, 4, 6
Գլուխ 2, հոդված 7
Գլուխ 3, հոդվածներ 11, 12, 13, 14
Գլուխ 4, հոդվածներ 15, 16
Գլուխ 5, հոդվածներ 18, 19
https://www.arlis.am/documentview.aspx?docid=123353

ՀՀ Հարկային օրենսգիրք
Հոդվածներ 64, 98, 172
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143894

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք
Գլուխ 14, հոդված 98
https://www.arlis.am/documentview.aspx?docid=121889

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
հոդված 26
https://www.arlis.am/documentview.aspx?docid=74375

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
Գլուխ 2, հոդվածներ 5, 6, 7
Գլուխ 3, հոդվածներ 8, 9, 10, 13, 17
Գլուխ 5, հոդվածներ 20, 22
Գլուխ 7, հոդված 33
https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Գլուխ 1, հոդվածներ 2, 3, 5, 17
Գլուխ 2, հոդվածներ 32, 33, 46, 47, 48, 57-60
Գլուխ 4, հոդվածներ 90, 121
Գլուխ 5, հոդվածներ 124, 132, 133
Գլուխ 6, հոդվածներ 149-157
Գլուխ 9, հոդված 184
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշում
Հոդվածներ՝ 12, 52, 67, 84, 93, 101, 115
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135345

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
Հոդվածներ՝ 2, 7, 9, 11, 23
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012: 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.4, §6.5 §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 1. Էլեկտրոնային աղյուսակներ, §1.1, 3. Գրաֆիկական խմբագրիչներ, §3.1
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=46


«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.,
էջեր՝ 73-75, 93-97, 113, 185 190, 193, 245-250
http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 10 515 622):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-622

Էլ. փոստ`