Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Անտառային կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

02.11.2023

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտե
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N1554-Ն որոշում

Հայտարարություն
Անտառային կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Անտառային կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Անտառային կոմիտեի գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Անտառային կոմիտեի գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Անտառային կոմիտեի գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց).
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը. (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը).
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ներ)ը.
4.աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) լուսապատճեն(ներ)ը.
5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը.
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.
7. անհրաժեշտ է կցել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով պահանջվող ցուցակը։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի նոյեմբերի 2-ի ժամը 09:00-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 8-ը՝ ժամը 24։00-ը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:
Հիշեցում՝ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, ք.Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ին, Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձը 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 38, 10, 18, 20, 22, 33, 12, 23, 24
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Հանրային ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 1, 31, 4, 9, 14, 6, 53, 17
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120832

«Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենք
հոդվածներ՝ 23, 34, 2, 4, 10, 12, 17, 22
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139


«Գնումների մասին» օրենք
հոդվածներ՝ 2, 5, 9
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080

«Բյուջետային համակարգի մասին» օրենք
հոդվածներ՝ 3, 15, 21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175826

ՀՀ Սահմանադրություն
հոդվածներ՝ 151, 156, 149, 161, 160, 120, 110, 117, 119, 93, 88, 90, 155
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
հոդվածներ՝ 87, 101, 170, 183, 185, 187, 85, 86, 95, 105, 106
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172153

Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան
Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ
105, գլուխ 14, էջ 108- 122, գլուխ 22, էջ 147
հղումը՝ chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.e-gov.
am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։
Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.
Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ,
§1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2.
Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6.
Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված
հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74, էջ 94,
էջ 245, էջ 246, էջ 247, 248, էջ 250
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն

Պաշտոնի անձնագիր
Թեստի ձևանմուշ
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 010/30-45-09 հեռախոսահամարով կամ hasmik.sargsyan@forestcommittee.am էլեկտրոնային հասցեով:
Հավելված N 29
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ.հունիսի 15 -ի N 87-Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գնումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (այսուհետ՝ Գլխավոր մասնագետ)(ծածկագիրը` 15-1-26.5-Մ2-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Գլխավոր մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը:
1.4. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. Իրականացնում է Կոմիտեի կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնահատում, դրանց բավարարման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում.
2. իրականացնում է Կոմիտեի կողմից իրականացվող գնումների գործընթացի կազմակերպում, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն.
3. իրականացնում է Կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվելիք գնումներին վերաբերվող փաստաթղթերի կազմում և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացում.
4. իրականացնում է Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի կազմում և հաստատման ներկայացում.
5. իրականացնում է Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերից քաղվածքների կազմում և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացում.
6. իրականացնում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված և Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերվող բաժինների կազմում, հաստատում և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացում.
7. իրականացնում է Կոմիտեի գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտերի կազմում և Ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքները.
8. իրականացնում է Կոմիտեի գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից գնման հայտերի (այդ թվում գնման առարկաների տեխնիկական հատկանիշների) կազմման մասնակցության աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.
9. իրականացնում է Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով կազմված գնահատող հանձնաժողովների քարտուղարների՝ Օրենքով նախատեսված պարտականությունների կատարում.
10. իրականացնում է կնքված գնման պայմանագրերի շրջանակներում պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունների ընդունում, դրանց վերաբերյալ սահմանված կարգով եզրակացությունների տրամադրում և ֆինանսավորման համար Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացում.
11. իրականացնում է ստորաբաժանումներում մշակվող գնումներին վերաբերվող փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցում:
Իրավունքները`
• Օրենքով սահմանված կարգով աշխատակիցների հետ քննարկել և հստակեցնել Կոմիտեի կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը.
• համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ քննարկելհաջորդ տարվա համար նախատեսվող գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը.
• նախապատրաստել և հրապարակել մրցույթների հայտարարություններ և հրավերներ.
• ստորաբաժանումներից ստանալ Կոմիտեի գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական ուղղվածությամբ հայտեր.
• հավաքել գնման հայտեր.
• կազմակերպել մրցույթների կամ բողոքարկված հայտերի հանձնաժողովի նիստեր.
• պատասխանատու ստորաբաժանումներից ստանալ գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների հանձնման և ընդունման արձանագրություններ և եզրակացություններ:
Պարտականությունները`
• կատարել Կոմիտեի կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնահատում, դրանց բավարարման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին.
• կազմակերպել գնումների գործընթացը, ուսումնասիրել դրանց վերաբերյալ ստացված բողոքները և բողոքը քննող անձին ներկայացնել կարծիք, բողոքը քննող անձի կողմից տրված եզրակացությունների հիման վրա կատարել ուսումնասիրություններ, կազմել և Բաժնի պետին ներկայացնել գնումների գործընթացների արդյունավետության վերաբերյալ եզրակացություններ.
• կազմել գնումներին վերաբերվող փաստաթղթեր և ներկայացնել Բաժնի պետին.
• կազմել և Բաժնի պետին ներկայացնել գնման պայմանագրերը
• կազմել գնման պայմանագրերից քաղվածքներ և ներկայացնել Բաժնի պետին.
• կազմել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով համապատասխան ՀՀ պետական բյուջեով նախատեսված և Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և գնումներին վերաբերվող ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերը և ներկայացնել Բաժնի պետին.
• կազմել Կոմիտեի գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտեր և ներկայացնել Բաժնի պետին.
• սահմանված ժամկետներում և կարգով կազմել արձանագրություններ և հրապարակել գնման գործընթացին վերաբերվող փաստաթղթեր.
• կազմել գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ եզրակացությունները և ներկայացնել Բաժնի պետին.
• գնումներին վերաբերվող գնման հայտերը և ծառայողական գրությունները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
Բավարարում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման կամ պետական գնումների բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Ժամանակի կառավարում
2. Փաստաթղթերի նախապատրաստում
3. Տեղեկատավական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն

4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ

Հասցե` ք.Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010- 651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`