Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 02288642 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

06.05.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին
<Սնանկության մասին> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող էդ.Չոբանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 02288642 կատարողական վարույթ Էմմա Սուքիասյանից, Վահան Առաքելյանից և Աշոտ Թադևոսյանից հօգուտ <<Զարգացման Հայկական բանկ>> ԲԲ ընկերության բռնագանձել 18.223 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և կատարողական թերթով հաշվարկվող տոկոսագումարներ:
Բռնագանձումը տարածել 30.09.2015թ. կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ 0303/201 և 0304/2015 պայմանագրերի հիման վրա ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի հասցեում գրավադրված անշարժ գույքերի վրա:
Կատարողական գործողությունների արդյունքում արգելանք է դրվել պարտապան՝ Էմմա Լևոնի Սուքիասյանի անվամբ սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող, /ՀՀ Կոտայքի մարզ, Բալահովիտ համայնք, թիվ 07-018-052-013 հողամաս և 07-018-041-017 հողամաս/ հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա, որոնք ըստ <Ամինտաս Գրուպ> ՍՊԸ-ի եզրակացության համաձայն գնահատվել են՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բալահովիտ համայնք, թիվ 07-018-052-013 հողամաս /վկայականի համար 1349748/ հասցեի անշարժ գույքը՝ 6.400.000 ՀՀ դրամ և ՀՀ Կոտայքի մարզ, Բալահովիտ համայնք, թիվ 07-018-0041-0017 հողամաս /վկայականի համար 1491475/ հասցեի անշարժ գույքը 4.900.000 ՀՀ դրամ:
23.03.2019թ.Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է մուտքագրվել պահանջատեր՝ <<Արարատբանկ>> ԲԲԸ-ի գրությունը, համաձայն որի թիվ ԿԴ1/1022/02/16 քաղաքացիական գործով պարտապանների պարտքը 22.03.2019թ.-ի դրությամբ կազմում է 34.630,39 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 179,702 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար, որը վերջինիս պարտավորության չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 60 570468

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`