Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ 06875083, թիվ 06875096 և թիվ 06875107 կատարողական վարույթներով պարտապաններ Դավիթ Սուրենի Թովմասյանին, Աշոտ Թովմասյանին և Սուսաննա Վարդանյանին պատկանող և «Կրեդո Ֆինանս» ՈւՎԿ ՓԲ-ում գրավադրված անշարժ գույքի վերաբերյալ կայացված «պարտապանի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը

19.04.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28,28.1, 43 հոդվածներով ,<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35.1-35.4 և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.11.2020թ. տրված թիվ ԵԴ/6796/17/20 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Դավիթ Սուրենի Թովմասյանից հօգուտ «Կրեդո Ֆինանս» ՈւՎԿ ՓԲ ընկերության օգտին բռնագանձել 2.786.528 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև 41.798 ՀՀ դրամ որպես հայցվորի կողմից նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար, գումարների բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով 24.12.2019թ. կնքված թիվ N 000639 «Անշարժ գույքի գրավի /հիպոթեքի/ պայմանագրի« համաձայն գրավադրված և պատասխանողներ Դավիթ Սուրենի Թովմասյանին, Աշոտ Թովմասյանին և Սուսաննա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ ք.Երևան, Արաբկիր, 39-րդ փողոց, 1ա շենք, թիվ 66-67 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել գրավի առարկա հանդիսացող ՀՀ ք.Երևան, Արաբկիր, 39-րդ փողոց, 1ա շենք, թիվ 66-67 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 060-71-34-60

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`