Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

03.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024 թվականի մարտի 22-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ3804/04/22 սնանկ ճանաչված «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից նշանակված «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը կայացել է մասնակի : Վաճառվել են թիվ 5, 6, 7, 8, 9, 20, 24, 42, 47, 48, 49, 50, 103, 108, 217 Լոտերը:ՀՀ Սնանկության դատարանի 10.11.2023թ. որոշմամբ՝ թուլատրվել է Ընկերության գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել :
2024 թվականի ապրիլի 23-ին , ժամը 15:00-ին ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ3804/04/22 սնանկ ճանաչված «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ի շարժական գույքերի թվով 4–րդ կրկնաճուրդը :
Աճուրդի է ներկայացվում Ընկերությանը պատկանող «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից գնահատված թվով 205 լոտերով շարժական գույքերը ընդհանուր 28.200.110 ՀՀ դրամ մեկնարկային գնով 20 տոկոս նախկին աճուրդից պակաս , որոնցից թվով 4 հատ առանձին լոտերը 1-4 հանդիսանում են «Հայաստանի Զարգացման և Ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրավի առարկաններ: Գույքը իրենից ներկայացնում է ապամոնտաժված հաստոցի հոսքագիծ,օգտագործած գրասենյակային կահույք,համակարգիչներ,մոնիտորներ, համակարգչային պահեստամասեր,հեռախոսներ, բանվորական հագուստներ և այլ պարագաներ: Աճուրդի ներկայացված մի մաս սարքերի աշխատունակ լինելու հանգամանքը ստուգում է գնորդը իր հաշվին: Գրավի առարկա հանդիսացող Չիլլեռ սառեցնող համակարգը լոտ 1 և Կոնդենսացիոն շոգեկաթսա լոտ 2 ներկառուցված են ք.Երևան Հ Հակոբյան 3 հասցեյում ընկերության նախկին գրասենյակին,որոնց հնարավոր ապամոնտաժման ծախսերը կատարում է գնորդը իր հաշվին : Հայտարարությանը կից ներկայացվում է գույքերի ցանկը :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813026534101 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։ Կից ներկայացվում է գույքերի ցուցակը:

Հասցե` Երևան,Ազատության 14-54

Հեռ..` +37494221985

Էլ. փոստ`