Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Մրցույթ թիվ 29 Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 1 (մեկ) հողակտորի հողհատկացում

04.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մրցույթ թիվ 29
«Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 1 (մեկ) հողակտորի հողհատկացում
Լոտի հերթական համարը Հողամասի տեսակը Հողամասի տրամադրման նպատակը Հողամասի չափը Հողամասի մեկնարկային գինը Հողամասի գտնվելու վայրը Տրամադրման առավելագույն ժամանակահատվածը
Լոտ 29-1 Բնության հատուկ պահպանվող տարածքների հող
Կառուցապատման իրավունքով, հանգստի գոտի կազմակերպելու համար նախատեսվող հող
1․09954 հա
400 (չորս հարյուր) դրամ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 6 քառ․
Մինչև 60 տարի
Համաձայն Կառավարության 18.12.2008թ. N 1578-Ն որոշման
1. մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա. հողամասի մակերեսը,
բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,
գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,
դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,
ե. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),
զ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
է. բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը.
2. մրցութային փաթեթներին ներկայացվող պայմաններն են։ Ընդ որում, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունք ձեռք բերելու դեպքում
մրցութային փաթեթներին պարտադիր ներկայացվում եմ հետևյալ պայմանները՝
ա. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության առկայությունը,
բ. տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,
գ. կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,
դ. սանհանգույցների առկայությունը,
ե. տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,
զ. ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,
է. ըստ անհրաժեշտության, «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության ստացումը.
Հիմք ընդունելով Կառավարության 12․04․2001թ․ N 286 որոշման 50-րդ կետի 2-րդ մասը սահմանվում է, որ ներդրումային ծրագրերը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ լրացուցիչ պահանջներն ու պայմանները՝
1․ հողամասերը պետք է կառուցապատվեն ոչ հիմնական կառույցներով, հիմնականում մետաղական կամ փայտյա կոնստրուկցիաներով,
2․ պետք է կիրառվեն այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրներ՝
- Ֆոտովոլտային կայանների տեղադրման դեպքում՝ դրանք տեղադրվեն գետնից բարձր (շինությունների տանիքային հատվածում),
3․ տարածքի ապահովում ավտոկայանատեղիով (ըստ անհրաժեշտության)
4․ իրականացնել տարածքում հակահրդեհային պաշտպանության միջոցառումներ կամ բռնկված հրդեհների դեպքում աջակցել հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը,
5․ իրականացնել տարածքի շուրջտարի գործունեության ծրագրեր,
6․ ապահովել տարածքի համապատասխանեցումը հաշմանդամություն ունեցող անձանց համար,
7․ ներդրումների իրականացման ժամանակահատված սահմանել մինչև 5 տարի՝ չհաշված անհաղթահարելի ուժի ազդեցությունը,
8․ ներկայացնել ներդրումների ծավալը, ժամկետը ու դրանց իրականացման ժամանակացույցը (բաշխումը ըստ տարիների), ինչը հանդիսանալու է պայմանագրի անբաժանելի մաս,
9․ սահմանել, որ նախատեսված ներդրումների ծավալի 80% ըստ ժամանակացույցի չիրականացնելու պարագայում այն հանդիսանալու է պայմանագրի միակողմանի լուծման հիմք,
10․կառուցապատման միավորների ճարտարապետա-հատակագծային նախագծերը կազմելիս արտաքին տեսքի ձևավորման մասը մշակել տարածքին և բնական լանդշաֆտներին համահունչ, ազգային ճարտարապետական արժեքների պահպանմամբ։
11․հողամասի կառուցապատման իրավունքի օտարումը կարող է իրականացվել բացառապես հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ, ինչը հանդիսանալու է պայմանագրի կետ։

Հղում դեպի տարածական տվյալներ
https://drive.google.com/drive/folders/1tAnLK_-XCj3fVm5fSLstVJTroGfCDB6R?usp=sharing

Մրցույթը կկայանա 2024թ-ի մայիսի «3» -ին ժամը <<15։00 >> -ին:
Ծրագրերը փակ ծրարով հանձնելու վերջնաժամկետը 2024թ-ի ապրիլի 30-ի ժամը 18։00 է,ք. Երևան, Կառավարական 3 շենք 5 հարկ, հեռ.+374 11 818506 և +374 11 818514
Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որի ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա և կառաջարկի առավելագույն գումար:
Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն:
ԲՀՊՏ-ի ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ք. Երևան, Կառավարական 3 շենք 5 հարկ

Հեռ..` +374 11 818506 , +374 11 818514

Վեբ կայք` https://drive.google.com/drive/folders/1tAnLK_-XCj3fVm5fSLstVJTroGfCDB6R?usp=sharing

Էլ. փոստ`