Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արաքս» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին

04.05.2021

Տիպ` Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «Արաքս» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդված

“Արաքս»ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվելու է 2021 թվականի մայիսի 27-ին, ժ. 12:00, իր գտնվելու վայրում` ք.Երևան, Եղվարդի խճուղի, թիվ 111հասցեում:
“Արաքս» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգում հետևյալ հարցերնեն.
1. “Արաքս» ԲԲԸ տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի քանակական կազմի հաստատում, անդամների ընտրություն և հաստատում,
2. “Արաքս» ԲԲԸ կառավարող կազմակերպություն` «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի զեկույց 2020 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ,
3. “Արաքս» ԲԲԸ 2020թ. գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ վերստուգողի եզրակացյության ներկայացում,
4. “Արաքս» ԲԲԸ 2020թ. գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ անկախ աուդիրորոկան եզրակացության ներկայացում,
5. “Արաքս» ԲԲԸ 2020թ. գործունեության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատում,տարեկան շահութաբաժինների վճարման (չվճարման) մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում,
6. “Արաքս» ԲԲԸ տնօրենների խորհրդի քանակական կազմի հաստատում, դրա անդամների ընտրություն և հաստատում, վարձատրության պայմանների որոշում,
7. “Արաքս» ԲԲԸ վերստուգողի ընտրություն:
“Արաքս» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է 2021 թվականի մայիսի7-ի դրությամբ:
“Արաքս» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձ լինելու դեպքում՝ նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով “Արաքս» ԲԲԸ բաժնետիրոջ կողմից տրված լիազորագրով:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր Ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին կտրամադրվեն տարեկան ֆինանսական հաշվետվությունները, անկախաուդիտորականեզրակացությունը, վերստուգողի եզրակացյությունը, տեղեկություններ Խորհրդի անդամների և վերստուգողի թեկնածուների վերաբերյալ և այլ անհրաժեշտ նյութերը:Օրակարգում ընդգրկված հարցի հետ կապված փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու համար կարող եք դիմել ք.Երևան, Եղվարդի խճուղի, թիվ 111 հասցեով:

Հասցե` ք. Երևան Եղվարդի խճուղի 111

Հեռ..` 091553729

Էլ. փոստ`