Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է ավագանու հերթական նիստի անցկացման մասին

21.06.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ակունքի համայնքապետարան
ՏԻՄ օրենքի 63-րդ հոդված,1-ին մաս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ս․թ․ հունիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։
Նիստի օրակարգային հարցերն են՝
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N110-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
2․ Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և հասցեավորման օբյեկտների անվանման մասին,
3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի պաշտոնական կայքի վարման կարգը սահմանելու մասին,
4․ Ակունք համայնքի ավագանու հերթական նիստ հրավիրելու մասին։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Ակունք բնակավայր, Կենտրոնական խճուղի 72

Հեռ..` 077870825

Էլ. փոստ`