Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ

18.07.2023

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն.
Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետությանայն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
-բարձրագույն կրթություն,
- համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ
- իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1. Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2. Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
3. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
5. Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
1. Դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ
2. Տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
3. Օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,
4. Դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5. Զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,
6.ներկայացրել է փաստաղթեր, որոնք չեն համապատասխանում կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,
7. 65 տարին լրացած քաղաքացիները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևալ փաստաթղթերը.
1. Դիմում,
2. Մեկ լուսանկար՝ 3X4,
3. Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4. Ինքնակենսագրություն,
5. Անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
6. Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից
7. Հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1. Թեստավորում
2. Հարցազրույց։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով։
Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով։
Փաստաթղթերն ընդունվում են ամենօր, ժամը՝ 09։00-18։00, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2023թվականի օգոստոսի 14 ներառյալ։
Մրցույթը տեղի կունենա՝ 2023 թվականի օգոստոսի 22-ին ժամը՝ 11։00։
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Փարաքարի համայնքապետարան (գ.Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42)։
Հեռ.՝ 0231-6-00-42:

Հասցե` Փարաքար, Նաիրի 42

Հեռ..` 882228

Էլ. փոստ`