Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.11.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետ

Հայտնվում է Ձեզ այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ Ձեր կողմից չի իրականացվել Ձեզ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0217-001 կադաստրային ծածկագրով անշաժ գույքի հողամասի(երի) նկատմամբ հարկային պարտավորությունները, որի արդյունքում կուտակվել է ≈ 667,904 / վեց հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր չորս / ՀՀ դրամ պարտք /ապառքը և տույժերը միասին/:
ՀՀ հարկային օրենսգրքի 6–րդ հոդվածի 1–ին մասի 2–րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են տեղական հարկեր, որոնց տեսակներից է անշարժ գույքի հարկը։ Նույն օրենսգրքի 11–րդ բաժնի դրույթներից ելնելով դուք պարտավոր եք կատարել Ձեզ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի(երի) նկատմամբ հարկային պարտավորությունները։
Օրենսգրքի 447–րդ հոդվածի 1.1–րդ մասի համաձայն՝ մինչև Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններն ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
Վերը նշված դրույթներից ելնելով՝ Ձեր կողմից խախտվել է «Հողի հարկի» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքների պահանջները։
Ուստի Ձեզնից պահանջվում է կատարել Համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները։
Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, սույն ծանուցագիրը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք դիմում ներկայացնել վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ Արաքսի համայնքապետարան /հասցե` գ. Առատաշեն, Մաշտոցի 3/։
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր) և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում է համապատասխան տեղեկանքները հարկային պարտավորությունների վերաբերյալ։
Առդիր՝ 3 էջ։

Հասցե` Արմավիրի մարզ Արաքս համայնք գ. Գայ,Ա. Խաչատրյան 1

Հեռ..` +37493283505

Էլ. փոստ`