Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

27.04.2021

Տիպ` Որակավորման ստուգումներ անցկացնելու մասին
Հայտատու` ՀՀ դատական դեպարտամենտ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդված


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 26.04.2021թ. ԲԴԽ-26-Ո-41 որոշումը՝ առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացմամբ բաժինը՝ 15 (տասնհինգ) թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք.Երևան, Կորյունի 17, 3-րդ հարկ, 30 սենյակ, հեռ. 010 511 816/՝ մինչև 2021 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը :
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտը այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:


Հիշեցում՝

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝

Հ/Հ՝ 900005163671
Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.
Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

 

Հասցե` ք. Երևան, Կորյունի 17

Հեռ..` +374 10 511816