Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերից (կադաստրային ծածկագիր՝ 11-028-0125-0011)0,2 հա տարածքը (կցվում է տեղազննման ակտը) մինչև 60 տարի ժամկետով հանգստի և զբոսաշրջության նպատակներով վարձակալության իրավունքով տրամադրելու համար:

07.08.2018

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Բնապահպանության նախարարության անտառային կոմիտե
ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշում

Կազմակերպվում է մրցույթ Անտառօգտագործման տեսակը, ժամկետը, վայրը. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերից (կադաստրային ծածկագիր՝ 11-028-0125-0011) 0,2 հա տարածքը (կցվում է տեղազննման ակտը) մինչև 60 տարի ժամկետով հանգստի և զբոսաշրջության նպատակներով վարձակալության իրավունքով տրամադրելու համար: Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Մրցույթի կազմակերպչի անվանումը, մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն). Մրցույթը կազմակերպում է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեն 2018-ի սեպտեմբերի 5-ին: Մրցույթի անցկացման վայրն է ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, Անտառային կոմիտե (հեռ.՝ հանձնաժողովի քարտուղար 055 03 84 33 Ռ. Գևորգյան) Մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը (ժամերն ըստ օրերի). Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2018 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 3-ը (աշխատանքային օրերին ժամը 1000-ից 1600): Վարձավճարի չափը. Վարձավճարի չափը տարեկան կազմում է 96000 (ինսունվեց հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ: Մրցույթին մասնակցության նախավճարի չափը Մրցույթին մասնակցության նախավճարի չափը կազմում է 4000 ՀՀ դրամ: Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը. Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարն է Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարը՝ Հայէկոնոմբանկ ԲԲԸ, Մյասնիկյան մասնաճյուղ, 163038001166 Մասնակիցների կողմից անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը. Մրցույթի մասնակիցները կարող են տարածքին ծանոթանալ 2018 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 3-ը (աշխատանքային օրերին ժամը 1000-ից 1500)՝ դիմելով Սևքարի անտառտնտեսություն մասնաճյուղ, Մադաթյան Մուշեղ, հեռ.՝ 093 18 94 30 Մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը. Մրցույթին մասնակցության հայտին կից ներկայացվում են` 1) Մրցույթի մասնակցության հայտ (ձև 2, կցվում է) 2) հայտը (ծրարը) ներկայացնելու ժամկետ է համարվում հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հայտի (ծրարի) վրա: 3) անտառօգտագործման ծրագիր 4) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը 5) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը. 6) ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը 7) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը: Մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը. Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը գնահատում են համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N806-Ն որոշման՝ 1-10 բալանոց միավորների համակարգով: Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից: Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ: Մրցույթի հայտերը ներկայացնելու վայրը. Մրցույթի հայտերը ներկայացվում են քաղաք Երևան, Արմենակյան 129, Անտառային կոմիտե Հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրը և ժամը. Հայտերը բացվելու և ամփոփվելու են 2018 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 11 00-ին:

Հասցե` ք. Երևան. Ա. Արմենակյան 129

Հեռ..` +374 10 65 17 38

Վեբ կայք` www.hayantar.am

Էլ. փոստ`