Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

21.01.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արտաշատի համյնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

Արտաշատ համայնք 20-ը հունվարի 2022 թվական

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի /Դալարի/ համայնքապետարանի աշխատակազմում առկա է առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն /ծածկագիր 3.2-1/ :

Պաշտոնի անձնագրի գիտելիքների և հմտությունների մասով ներկայացվում են հիմնականում հետևյալ պահանջները`


ա/ ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ/ ունի <<համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացության, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Պաշտոնի անձնագրի իրավունքների և պարտականությունների մասով ներկայացվում են հետևյալ պահանջները`

ա/ կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ/ ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ/ հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.
դ/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե/ իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար,
զ/ քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
է/ քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.


ը/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
թ/իրականացնում է հարկերի, տուրքերի գանձման աշխատանքները,
ժ/ լիազորությունների մեջ մտնում է համայնքում մշակույթի և սպորտի աշխատանքների կոորդինացումը:
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքվող ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը:

Աշխատակազմում առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը /ծածկագիր 3.2-1/ զբաղեցնելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ:


Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

- գրավոր դիմում համայնքի ղեկավարի անունով.
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:


Ցանկացողները կարող են դիմել`

ք.Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62,
Արտաշատի համայքնապետարան, 4-րդ հարկ,
քարտուղարության, իրավաբանական
և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին:

Հեռախոս /0235/ 2-36-39

Արտաշատի համայնքապետարանի
աշխատակազմի քարտուղար` /Վ.ՀԱԿՈԲՅԱՆ/

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փ.62շ.

Հեռ..` 0235/2-36-28; 093 000 587

Վեբ կայք` www.artashat.am

Էլ. փոստ`