Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՈՐՈՇՈՒՄ

04.10.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 48-րդ հոդված 2-րդ մասի 49-րդ հոդված և 601 հոդվածի 5-րդ մաս, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մաս

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2022 թվականի N 1449

«ԱՐԳԱՎԱԶ ՇԻՆ» ՍՊԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասըով 49-րդ հոդվածով և 601 հոդվածի հինգերորդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասով, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հայաստանի օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 59-րդ հոդվածով և 60-րդ հոդվածի առաջին մասով, հիմք ընդունելով Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինության և քաղաքաշինության բաժնի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 27-ի թիվ 4 արձանագրությունը և Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ 4 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Արգավազ Շին» ՍՊ ընկերության նկատամաբ նշանակել վարչական տույժ 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2.Պարզաբանել «Արգավազ Շին» ՍՊ ընկերությանը, որ սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում հարցը կլուծվի դատական կարգով :
3.Վարչականիրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը
պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
4.«Արգավազ Շին» ՍՊ ընկերությանը տալ պարտադիր ցուցում`օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման
հետևանքները և հողամասը բերել նախկին տեսքին:
5. «Արգավազ Շին» ՍՊ ընկերությանը պարզաբանել, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով ՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան :
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուցհետոեռամսյաժամկետում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 023734855

Էլ. փոստ`