Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2023 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

17.11.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարան
<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Օրակարգում.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 23-ի N 57-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 06-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի Արցախյան խճուղի թիվ 17 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 1/3/2/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական հինգերորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Տեղի համայնքապետարանի աշխատակազմ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գյ. Տեղ փ. 35, շ. 2

Հեռ..` +(374)93706970

Վեբ կայք` https://tegh.am/Pages/Home/default.aspx

Էլ. փոստ`