Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.04.2024

Տիպ` Համայնքային սեփականության վարձակալության մրցույթի մասին հրապարակային ծանուցում
Հայտատու` Անիի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկություների մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդված


1. Մրցույթի կազմակերպիչը` ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով:
2. Մրցույթի անցկացման ժամկետը` 2024 թվականի մայիսի 31-ին, ժամը 12-30-ին:
3. Մրցույթը չկայանալու դեպքում, կրկնամրցույթը կարող է հայտարարվել ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում /7 աշխատանքային օրվա ընթացքում/:
4. Մրցույթի անցկացման վայրը /հասցեն/` ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 1 հասցեում գտնվող Անիի համայնքապետարանի վաչրական շենքի նիստերի դահլիճ:
5.Մրցույթի ձևը և անցկացման կարգը՝ բաց հրապարակային սակարկությունների ձև, որի արդյունքում հաղթած է համարվում մրցույթի այն մասնակիցը, ով առաջարկել է ամենաբարձր վճարի չափ և հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ:
6. Լոտերի քնակը` 1 (մեկ)՝
Լոտ 1 - ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 08-090-0228-0016 կադաստրային ծածկագրով 1.042786 հա մակերեսով 3-րդ կարգի անջրդի հողամաս,
7. Վարձակալության ժամկետը՝ 25 տարի:
8. Մրցույթին մասնակցելու նախավճարի չափը՝ մրցույթի առարկայի մեկնարկային գնի 5 տոկոս /25 000 ՀՀ դրամ/
9. Մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 10 000 ՀՀ դրամ:
10. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. մայիսի 27-ին, ժամը՝ 18:00:

Հասցե` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք Մարալիկ քաղաք Մադաթյան 1

Հեռ..` +374242-2-22-37

Վեբ կայք` anicity.am

Էլ. փոստ`