Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթներ հաստատության երկու դաստիարակի, երաժշտության դաստիարակի և ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր տեղերը զբաղեցնելու համար:

03.04.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնքի <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ:
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրաման

Հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթներ հաստատության երկու դաստիարակի, երաժշտության դաստիարակի և ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր տեղերը զբաղեցնելու համար:

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավար) պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մաս նագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքի համար սահմանված է 0.585 դրույք, երաժշտության դաստիարակի համար՝ 0.5 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի համար՝ 0.5 դրույք:
Մրցույթներին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են մարտի 28–ից ապրիլի 25-ը ներառյալ ամեն օր ժամը 9:00 - 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնքի <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ:
Մրցույթներն անցկացվելու են երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթները տեղի կունենան ապրիլի 27-ին ժամը 11։30 –ին <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 7 փ., շենք 8։
Գրավորի և բանավորի հարցաշարեր ՝ https://escs.am/am/news/11978

Մրցույթներին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93 06 77 86
Տնօրեն՝ Թեհմինե Սարգսյան
Էլ. փոստ` pmmankapartez@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 7 փ., շենք 8։

Հեռ..` +374 93 06 77 86

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`