Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԱՐԱՄՈՒՍԻ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28.06.2023

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «ԱՐԱՄՈՒՍԻ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդված

«ԱՐԱՄՈՒՍԻ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բաժնետեր,
Սույնով «Արամուսի Ջերմատնային Կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերությունը (գրանցման համար՝ 42.120.00418, ՀՎՀՀ՝ 03504148, գտնվելու վայր` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արամուս) (այսուհետ՝ Ընկերություն) ծանուցում է, որ 2023 թվականի հուլիսի 20-ին, ժամը 11:30-ին (Երևանի ժամանակով), ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արամուս հասցեում կայանալու է Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով (այսուհետ՝ Արտահերթ ժողով) Ընկերության բաժնետերերի համատեղ ներկայությամբ քվեարկության միջոցով, հաշվի առնելով, որ «Արամուսի Ջերմատնային Կոմբինատ» ԲԲԸ-ի 96 %՝ թվով 528 հատ քվեարկող բաժնետոմսերին և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների 96 տոկոսին ուղղակիորեն միանձնյա տիրապետող բաժնետիրոջ՝ Մերուժան Ալեքսանդրի Ղազարյանի (անձնագիր՝ AT0656409, տրված 05.02.2021 թ.-ին 010-ի կողմից, հաշվառման և ծանուցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Բուժաշխատողների փ. 17, տ. 25) կողմից 27.06.2023թ.-ին ներկայացվել է Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջ:
Արտահերթ ժողովում մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվն է` 03.07.2023թ.:
ՕՐԱԿԱՐԳԸ
Արտահերթ Ժողովի օրակարգը սահմանված է հետևյալ կերպ՝
1. Ընկերության մյուս բաժնետերերին պատկանող՝ միասին ընդհանուր 4 տոկոս քվեարկող բաժնետոմսերը հետգնելու և Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջ ներկայացրած բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ հարցի քննարկում:

Օրակարգի հարցի շրջանակներում Ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի սահմանման նպատակով անկախ գնահատող է նշանակվել «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն, որի կողմից տրամադրված «Արամուսի Ջերմատնային Կոմբինատ» ԲԲԸ-ի Արժեքի գնահատման 10.05.2023 թվականի եզրակացության անբաժանելի մաս է կազմում «Կոստ Կոնսալտ» ՍՊ ընկերության 08.05.2023 թ. գնահատման Gn 23-124 հաշվետությունը:



Հիմք ընդունելով անկախ գնահատողի 10.05.2023թ. եզրակացությունը, որի համաձայն Ընկերության 1 (մեկ) բաժնետոմսի շուկայական արժեքը սահմանվել է 1,909,090.909 (մեկ միլիոն ինը հարյուր ինը հազար իննսուն ամբողջ ինը հարյուր ինը) ՀՀ դրամ՝ Ընկերության 1 (մեկ) բաժնետոմսի դիմաց առաջարկվող գինը կազմում է 1,909,090.909 (մեկ միլիոն ինը հարյուր ինը հազար իննսուն ամբողջ ինը հարյուր ինը) ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 56.1 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կարգավորումներով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված 11817083579701 հատուկ բանկային հաշվին (էսքրոու) 22.05.2023թ.-ին դեպոնացվել է 42,000,000 (քառասուներկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես Ընկերության մյուս բաժնետերերին պատկանող՝ միասին ընդհանուր 4% բաժնետոմսերն Մերուժան Ալեքսանդրի Ղազարյանին՝ որպես Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու դիմաց առաջարկվող գումար:

Իրենց բաժնետոմսերի չափին համամասնորեն՝ դեպոնացված գումարի հասցեատերեր են հանդիսանում Ընկերության 4 %՝ թվով 22 հատ բաժնետոմսերի սեփականատերերը, ում բաժնետոմսերը ենթակա են հետգնման:
Ընկերության բաժնետերերը, ինչպես նաև Ընկերության Արտահերթ ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեցող անձինք Արտահերթ ժողովի օրակարգի հարցերին վերաբերվող փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել +37443651365 հեռախոսա¬համարով կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել merujghazaryan653@gmail.com էլեկտրո¬նային փոստի հասցեին և համաձայնեցված ժամկետում ծանոթացման նպատակով մոտենալ ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արամուս հասցե, որտեղ դեպոնացված են համապատասխան փաստաթղթերը:

Սույն ծանուցմանը կից ներկայացվում են.
1. «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված «Արամուսի Ջերմատնային Կոմբինատ» ԲԲԸ-ի Արժեքի գնահատման 10.05.2023 թվականի եզրակացությունը,
2. «Կոստ Կոնսալտ» ՍՊ ընկերության 08.05.2023 թ. գնահատման Gn 23-124 հաշվետությունը,
3. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից տրված 31.05.2023թ. տեղեկանքը 11817083579701 հատուկ բանկային հաշվին 42,000,000 (քառասուներկու միլիոն) ՀՀ դրամ գումար դեպոնացված լինելու մասին,
4. Մերուժան Ալեքսանդրի Ղազարյանի կողմից 27.06.2023 թ. ներկայացված բաժնետոմսերի պարտադիր վաճառքի մասին պահանջը:

Սույն ծանուցմանը կից ներկայացվող փաստաթղթերին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/drive/folders/1I0Sy2tZir-_rCDfhPuW3EbANZ50XIK_N?usp=drive_link

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արամուս

Հեռ..` +37443651365

Էլ. փոստ`