Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

07.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի ապրիլի 1-ին ժամը 15:00-ին «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 01.03.2019թ-ին կայացված թվով 2 որոշումների կանցկացվի «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ին պատկանող թվով 93 գույքերի առաջին աճուրդը:
Աճուրդին ներկայացված են
Լոտ 972 -1004 հանդիսանում են ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ գործարանի տարածքում տեղակայված սարքավորումներ՝ բեռնափոխադրիչ, պահեստի գույքեր, պոմպեր, պղնձյա խողովակներ ընդհանուր 3 248 000 ՀՀ դրամ սկզբնական արժեքով:
Լոտ 1005-1064 հանդիսանում են ք.Երևան,Դրոյի 13 հասցեում գտնվող պաղպաղակի և կաթնամթերքի օգտագործված սառնարաններ՝, մասամբ անսարք ապակոմլեկտացված վիճակում թվով 60 անվանում ընդհանուր 1 445 000 ՀՀ դրամ սկզբնական արժեքով:
Գնորդը կատարելու է գույքերի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ Դի բանկ» ՓԲԸ-ում գործող §Աշտարակ-Կաթ¦ ՓԲԸ-ի թիվ 11813005812619 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 / մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը այդ թվում շարժական գույքի ապամոնտաժում, տրանսպորտային տեղափոխման ծախսեր կատարվում են գնորդի կողմից սեփական միջոցների հաշվին:
Լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ պաշտոնական ծանուցումների հրապարակման azdarar.am ինտերնետային կայքում, իսկ դրանք ուսումնասիրելու և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել կառավարչի գրասենյակ (հասցե` ք. Երևան, Հր.Ներսիսյան 6 ) ամեն աշխատանքային օր` ժամը` 14:00-ից մինչև 16:00 (հեռախոս 010239505):Գույքի ցանկը կցվում է:

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`