Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.04.2022թ. հայտարարված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
19.05.2022թ-ին ժամը 17:00-ին «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի /գործ թիվ ԵԴ/11109/02/19/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ին պատկանող ներքոշարադրյալ գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի է ներկայացվում մեկ խումբ, որի արժեքը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է .
2. Խումբ 2-րդ – Պաշարներ, 90 լոտ – 118.800 ՀՀ դրամ:
Աճուրդի ներկայացված գույքը իրենից ներկայացնում է կարի արտադրությունում օգտագործված տարբեր տեսակի մեքենա-սարքավորումներ, օժանդակ հարմարանքներ, կտորներ, կաշիներ, թելեր, ռեզիններ և այլն, տնտեսական գույք, ինչպես նաև պատրաստի արտադրանք՝ տաբատներ ,վերնաշապիկներ, բաճկոններ, գլխարկներ և այլն /տես հավելվածը /:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028021833200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`