Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Կորինտյան» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

07.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Կորինտյան» Աճուրդի Տուն ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Ստորև նշված հասցեում տեղի կունենա «Կորինտյան» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպիչ) կողմից կազմակերպված, «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին (այսուհետ` Բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, Այգեստան 11-րդ փողոց, թիվ 77 հասցեում գտնվող բնակելի տուն, հողամասի մակերեսը՝ 0․1605 հա, բնակելի տան մակերեսը՝ 1296․4 քմ։ Լոտի մեկնարկային գինը` 420,443,365 ՀՀ դրամ:

Աճուրդի 1-ին փուլն անկացվելու է դասական եղանակով և սկսվելու է 2023թ. ապրիլի 25-ին, ժ. 16:00-ին: Աճուրդի հետագա փուլերը (ըստ անհրաժեշտության) անցկացվելու են հոլանդական եղանակով և տեղի են ունենալու 2023թ. ապրիլի 25-ին հաջորդող աշխատանքային օրերին ժ. 16:00-ին (յուրաքանչյուր փուլում մեկնարկային գնի իջեցմամբ): Լոտը գրավադրված է Բանկում: Մասնակցության համար անհրաժեշտ է սույն ծանուցման հրապարակման օրվանից մինչև աճուրդի համապատասխան փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն ստորև նշված հասցեով Կազմակերպչին ներկայացնել.
- աճուրդին մասնակցելու մասին Կազմակերպչի կողմից սահմանված ձևի դիմում (դիմումի ձևը կարելի է ստանալ ստորև նշված հասցեում),
- 500,000 դրամի չափով նախավճարի մուծման փաստը հաստատող վճարման անդորրագիրը,
- ֆիզակական անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթ,
- իրավաբանական անձանց համար` կանոնադրություն և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված քաղվածք,
- այլ անձի անունից հանդես գալու դեպքում` ի լրումն վերոգրյալի նաև լազորությունները հաստատող փաստաթուղթ:
Նախավճարը պետք է վճարվի Կազմակերպչի՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510030219880100 հաշվեհամարին:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, կհամարվի աճուրդում հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը հաղթողին կորոշի վիճակահանության միջոցով: Հաղթողին որոշելու կարգի այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով, որին կարելի է ծանոթանալ ստորև նշված կարգով:
Լոտը կարող է ուսումնասիրվել դրա գտնվելու վայրում սույն ծանուցման հրապարակման պահից սկսած յուրաքանչյուր օր, ժամը 12.00-ից 18.00-ն` նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ:
Աճուրդի կանոնակարգին կարելի է ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը` այցելելով ստորև նշված հասցեով աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12.00-ից 18.00-ն:
Այլ մանրամասների համար դիմել`
Հասցե` ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ
Հեռ..` +374 41 459995
Էլ. փոստ` lexinfo.auction@gmail.com

Հասցե` ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ

Հեռ..` +374 41 459995

Էլ. փոստ`