Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/0235/04/23 վճռով սնանկ ճանաչված Հրաչիկ Պավլիկի Ասատրյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

13.11.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության կառավարիչ Վահագն Դավթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13․11․2023թ-ին ժամը 11:30-ին ՍնԴ/0235/04/23 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ 28․11․2023թ-ին ժամը 13:00-ին ՍնԴ/0235/04/23 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում կանցկացվի ՍնԴ/0235/04/23 վճռով սնանկ ճանաչված Հրաչիկ Պավլիկի Ասատրյանի գույքի կազմում ընդգրկված շարժական և անշարժ գույքերի աճուրդը երեք առանձին լոտերով։

ԼՈՏ № 1

KIA OPTIMA 2.7 մակնիշի թեթև մարդատար տրանսպորտային միջոցը (հաշվառման համարանիշը՝ 61 PP 601, նույնականացման համարը՝ KNAGE22439528315, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ SB088461)։ Տրանսպորտային միջոցն ի պահ է հաձնված պարտապանին։ Լոտը գրավադրված չէ, դրա նկատմամբ կիրառված են սնանկության վարույթի շրջանակներում սահմանափակումներ։ Հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 1 824 000 (մեկ միլիոն ութ հարյուր քսանչորս հազար) ՀՀ դրամ։

ԼՈՏ № 2

Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Կամարիս 7-րդ փողոց 9 բնակելի տուն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 07042015-07-0015, գրանցված իրավունքի սուբյեկտ՝ Հրաչիկ Պավլիկի Ասատրյան)։ Գույքի նկատմամբ գրանցված է ԱՆՈՒՇ ԲԱԳՐԱՏԻ ԹԵՎՈՍՅԱՆԻ գրավի իրավունքը, դրա նկատմամբ կիրառված են սնանկության վարույթի շրջանակներում սահմանափակումներ։ ԵԴ2/14600/02/23 գործով Ի․ Չալտիկյանի կողմից ներկայացվել է հայցադիմում բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, սակայն հայցի ապահովման միջոց չի կիրառվել։ ԵԴ2/14600/02/23 քաղաքացիական գործի հնարավոր բացասական հետևանքների ռիսկերը կրելու է գնորդը։ Բնակելի տունը մանրամասն նկարագրված է «Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ 15/05/2023թ-ի թիվ 102 գնահատման հաշվետվությամբ։ Գնահատման հաշվետվությունը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է կապ հաստատել աճուրդի կազմակերպչի հետ։ Բնակելի տնից վտարման հետ կապված ծախսերը և բացասական ռիսկերը կրելու է գնորդը։ Լոտ № 2-ի մեկնարկային գինը սահմանվում է՝ 67 513 500 (վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր տասներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։

Լոտ № 3

ք․ Երևան, Էրեբունի, Խաղաղ Դոնի փողոց 1/3 Ավտոտեխսպասարկման կայան։ Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 1516057։ Հողամասի ծածկագիր 01-005-0589-0022։ Հողամասի մակերեսն ըստ վկայականի 528 քմ։ Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի։ Գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։ Հողամասի կադաստրային արժեքը ենթակա է վճարման գնորդի կողմից։ Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի ԱՏ-27032023-01-0910 տեղեկանքի ք. Երևան Էրեբունի Խաղաղ Դոնի փողոց 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական N 1516057) 2023 թվականի դրությամբ գտնվում է տարածագնահատման 12-րդ գոտում, որտեղ մեկ քառ. մետր հողամասի կադաստրային արժեքը կազմում էր 2,887.5 ՀՀ դրամ:
Շինության մակերեսն ըստ վկայականի 264 քմ։ Կառուցման տարեթիվը 2000թ․ Դարպասները և մուտքի դռները մետաղական, ներսի դռները՝ մետաղապլաստ։ Կոմունիկացիաներ առկա են։ Մանրամասն նկարագրված է "Բիզնես Էքսպերտ" ՍՊԸ 15/05/2023թ-ի թիվ 103 գնահատման հաշվետվությամբ։
Լոտ № 3-ի մեկնարկային գինը՝ 71 300 000 (յոթանասունմեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։

Սույն գործով պարտապանի սնանկության հատուկ հաշվեհամարն է՝ 16045080613000 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ։

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 ) հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:

Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակելի ձևը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից նախապես:

Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։

Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:

Աճուրդի ընթացքը ձայնագրվում է կառավարչի կողմից:

Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք նաև էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` Ֆուչիկի 27/5, գրասենյակ 300

Հեռ..` +37499080914

Էլ. փոստ`