Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՈՐՈՇՈՒՄ Հ/875-2023-2/06-Ա «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին

24.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
«20» դեկտեմբերի 2023թ. № Հ/875-2023-3/06-Ա
ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով 2023 թվականի դեկտեմբերի 01-ի Վարչական վարույթ հարուցելու մասին № Հ/875-2023-1/06-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝
ՊԱՐԶԵՑԻ
«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 05305709, այսուհետ՝ Ընկերության) կողմից քաղաք Երևան, Իսակովի պողոտա 22/7 հասցեում շահագործվում է արտադրական վտանգավոր օբյեկտ (այսուհետ՝ ԱՎՕ)՝ հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան։
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ Հ/875-2023 հանձնարարագրի հիման վրա, Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում։
Համաձայն 27.11.2023թ. կազմված թիվ Հ/875-2023 արձանագրության՝ Ընկերության կողմից վերոհիշյալ արտադրական վտանգավոր օբյեկտը փաստացի շահագործվել է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցմատյանում ռեեստր գրանցման և առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության առկայության։
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 01-ի Վարչական վարույթ հարուցելու մասին № Հ/875-2023-1/06-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Ընկերության կողմից առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման ԱՎՕ շահագործման հարցի քննության վերաբերյալ, միաժամանակ տրվել է թիվ Հ/875-2023-Դ/06-Ա «Արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման վերաբերյալ» կարգադրագիրը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 2023թ. դեկտեմբերի 19-ի թիվ № 44/93/8/151371-23 գրությամբ Տեսչական մարմին ներկայացվել է տեղեկատվություն առ այն, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ի անվամբ ք.Երևան, Իսակովի պողոտա 22/7 հասցեում հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան չի գրանցվել:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն՝
արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝ նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.
Տվյալ պարագայում, Ընկերության կողմից ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ հասցեում շահագործվող բենզալցակայանը Օրենքի իմաստով համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ։
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.
Մասնավորապես արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ են հանդիսանում՝
1. Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող անձը, կամ
2. Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ շահագործման նպատակով նախապատրաստող անձը։
Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից ակնհայտ է, որ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ եզրույթն օրենքում օգտագործվում է նույնացնելու համար այն անձանց, որոնք Օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտի բնորոշմանը համապատասխանող գույք ձեռք բերելու և/կամ տիրապետման տակ ունենալու պահից, անկախ առկա իրավունքի բնույթից, ստանձնում են Օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները, մասնավորապես՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում, ինչպես նաև պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը։
Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:
Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է`
ա) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին, մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.
բ) գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը.
գ) շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) գրանցվելուց հետո:
Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում:
Վարչական վարույթի շրջանակներում գործի քննությունը՝ վարչական լսումները իրականացվել են 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը՝ 11։00-ին։ Գործի քննությանը ներկայացել է Ընկերության լիազորված անձ Հարություն Հարությունյանը լիազորագիր տրված 12.12.2023թ. Ընկերության տնօրեն Տ.Հարոյանի կողմից։ Վերջինիս պարզաբանվեց գործի հանգամանքները, որի վերաբերյալ ներկայացած անձը հայտնեց անհամաձայնություն Կարգադրագրի 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերի մասով, խնդրեց տրամադրել ժամանակ խախտումների վերացման համար։
Սույն գործի շրջանակներում, Տեսչական մարմնի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է և վարույթի նյութերով հիմնավորվել է Ընկերության կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտման փաստը, մասնավորապես՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2023 թվականի նոյեմբերի 27-ին Ընկերության գործունեության՝ քաղաք Երևան, Իսակովի պողոտա 22/7 հասցեում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության ժամանակ հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանը փաստացի շահագործվել է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման, ինչը նաև հաստատում է ՆԳՆ փրկարար ծառայության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրից ստացված տեղեկատվությամբ։
Ինչ վերաբերում է ԱՎՕ-ի ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության բացակայությանը, ապա Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի «գ» կետի իմաստով շահագործվող ԱՎՕ-ն փորձաքննության ենթարկվելու իրավական հնարավորություն է ստանում ռեեստրում գրանցվելուց հետո, ուստի մինչ այդ պահը արտադրական վտանգավոր օբյեկտը ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնելու իրավական հնարավորություն չունի։
Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ Սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 21-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց՝ քաղաք Երևան, Իսակովի պողոտա 22/7 հասցեում գտնվող «հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան» տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելու համար նշանակել տուգանք` 1.000.000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով։
2. Տուգանքը պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին՝ սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը բողոքարկելու դեպքում՝ բողոքն առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում Տեսչական մարմին կամ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
4. Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։

Ծանոթություն։ Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը, իսկ վճարման փաստը հավաստող ապացույցը պետք է ներկայացվի Տեսչական մարմնին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`