Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ N ՏԾ/Է/558-2023/06-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

27.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «ՀԵՆՈ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) նկատմամբ Տեսչական մարմնի կողմից 27․12․2023թ․ կազմված թիվ ՏԾ/Է/558-2023․22 վերստուգման ակտը և վերստուգման փաթեթը՝

ՊԱՐԶԵՑԻ

Տեսչական մարմնի ղեկավարի 10․06․2022թ․թիվ ՏԾ/Է/762-2022-Ա հանձնարարագրի հիման վրա «ՀԵՆՈ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊ ընկերությունում իրականացվել է ստուգում, որի արդյունքում 01.08.2022թ․ տրվել է N 000120 կարգադրագիրը:
Տեսչական մարմնի ղեկավարի 12․06․2023թ․ թիվ ՏԾ/Է/558-2023 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2023 թվականի դեկտեմբերի 21-ից 22-ը՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում վերստուգում է իրականացվել «ՀԵՆՈ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊ ընկերությունում (ՀՎՀՀ՝ 09210974, ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Արցախյան խճուղի 4)։
Վերստուգման արդյունքում 27․12․2023թ․ կազմվել է թիվ Է(22)08 արձանագրությունը և թիվ ՏԾ/Է/558-2023․22 վերստուգման ակտը, համաձայն որի՝ Ընկերության կողմից չեն վերացվել N 000120 կարգադրագրում նշված մի շարք խախտումներ, մասնավորապես՝
1․ Առկա չեն գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական հրահանգները (Խախտվել է ՀՀ կառավարության 13.04.2023թ. N 539-Ն որոշում, Հավելվածի 2-րդ բաժնի, 3-րդ գլխի 75-րդ կետի պահանջը),
2․ Առկա չեն գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների հրահանգները (Խախտվել է ՀՀ կառավարության 13.04.2023թ. N 539-Ն որոշում, Հավելվածի 2-րդ բաժնի, 3-րդ գլխի 75-րդ կետի պահանջը),
3․ Առկա չեն գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների հրդեհային անվտանգության հրահանգները (Խախտվել է ՀՀ կառավարության 13.04.2023թ. N 539-Ն որոշում, Հավելվածի 2-րդ բաժնի, 3-րդ գլխի 75-րդ կետի պահանջը),
4․ Չի կատարվում գազատարի տեխնիկական շահագործման շրջայցային կամ տեխնիկական սպասարկում (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում) (Խախտվել է ՀՀ կառավարության 29.10.2004թ․ N 1843-Ն որոշում, հավելվածի II բաժնի 2-րդ գլխի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջը),
5․ Գազատարի տեխնիկական շահագործման պրոֆիլակտիկ պլանային վերանորոգումը չի կատարվում (Խախտվել է ՀՀ կառավարության 29.10.2004 թ. N 1843-Ն որոշում, Հավելվածի II բաժնի 2-րդ գլխի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջը),
6․ Առնվազն 2 ամիսը մեկ չի կատարվում կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով, տեխնիկական վիճակի զննումը, փակող և արտանետող ապահովիչ կափույրների գործելու պարամետրերի ստուգում (Խախտվել է ՀՀ կառավարության 29.10.2004թ․ N 1843-Ն որոշում, հավելվածի II բաժնի 4-րդ գլխի 7-րդ կետի «դ» ենթակետի պահանջը),
7․ Գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգները` հաստատված կազմակերպության գլխավոր ինժեների կողմից առկա չեն (Խախտվել է ՀՀ կառավարության 22.12.2005թ. N 2399-Ն որոշում, Հավելվածի հավելված N 26-ի I գլխի 2-րդ կետի պահանջը),
8․ Գազատար խողովակները չունեն արտադրող գործարանների հավաստագրերը կամ սեփականատիրոջ կողմից հաստատված դրանց պատճենները, որոնք հաստատում են խողովակների համապատասխանությունը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին (Խախտվել է ՀՀ կառավարություն 22․10․2005 թ. N 2399-Ն որոշում, հավելվածի VI բաժնի 5-րդ գլխի 2-րդ կետի պահանջը),
9․ Պահպանված չեն գազատարերի և ծառերի բների միջև հեռավորությունը, որը պետք է լինի 1,5 մետրից ոչ պակաս (Խախտվել է ՀՀ կառավարություն 22․10․2005 թ. N 2399-Ն որոշում, հավելվածի III բաժնի 9-րդ կետի պահանջը)։
«Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 22․08․2019թ․ թիվ 1071-Ա որոշման 6-րդ կետի համաձայն՝ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ տեսչական մարմինը` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադրագրեր, վերահսկում դրանցում նշված պահանջների կատարումը և կայացնում որոշում՝ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին։
Նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են` տեսչական մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերի խախտումների վերացմանը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2321-րդ հոդվածի համաձայն՝ էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր՝ սույն օրենսգրքի 104, 105 և 1061 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:
Օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի իմաստով պաշտոնատար անձ է համարվում տնտեսավարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամը կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձը:
Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ վարչական վարույթի նյութերում առկա են, որով և հիմնավորվել է նշված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 105-րդ, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝


Ո Ր Ո Շ Ե Ց Ի

«ՀԵՆՈ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։


Ծանոթություն.
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում,

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`