Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ՇՈՒՇԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳՉԻ ԵՎ ՄԵԹՈԴԻՍՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

19.05.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Շուշան մանկապարտեզ>> ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 17-Ի 08-Ն հրաման

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շուշան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնների համար՝
1. ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0.25 դրույք, 27500ՀՀ դրամ աշխատավարձով
ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

2. մեթոդիստ՝ 0,25 դրույք, 27500 ՀՀ դրամ աշխատավարձով:
նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը կկայանա 2022 թվականի հունիսի 23–ին, ժամը 15։00–ին՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք գյուղ Ախուրյան Ե.Չարենց փողոց 14 մանկապարտեզ հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022թ հունիսի 16-ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։

Հասցե` Շիրակի մարզ, Ախուրյան համայնք,գ.Ախուրյան Ե. Չարենց փողոց 14 մանկապարտեզ

Հեռ..` 077731320

Վեբ կայք` akhuryan.am

Էլ. փոստ`