Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

27.02.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 577408 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:



ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում
Բարեվարքություն
Առաջնորդում
Ռազմավարական պլանավորում
Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
Որոշումների կայացում

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 2, 6, 7, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88, 89, 90, 93, 103)

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 6, 9, 10, 11, 12, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 27)

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրք
(Հոդվածներ՝ 109, 110, 111, 112, 113, 114, 115, 118)

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք
(Հոդվածներ՝ 3.1, 3.2, 4, 89, 99, 102, 105, 150, 156, 180, 184, 197, 219)

«Պետական ոչ առևտրային կազմակերպություններ մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 5, 9, 15, 16)

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 8)

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 15)

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7)

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1.1, 3, 6, 8, 25)

«Դեղերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 21, 22, 23, 24, 25)

«Կրթության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 10, 13)

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 17, 18, 19, 20, 21, 22, 33, 34)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 70-74, 94, 173, 221, 224, 227, 245-250, 258)

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 04.03.2024:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010515756

Հասցե` Կառավարական տուն 1

Հեռ..` 51-57-56

Էլ. փոստ`