Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի արևային կայան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի

28.02.2024

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ


Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի արևային կայան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունի՝
Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի՝
1)բարձրագույն կրթություն,
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
3)տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը,
1)ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պաճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4)65 տարին լրացած քաղաքացիները.
ե)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1)դիմում.
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4)ինքնակենսագրություն.
5)անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
6)տեղեկանք մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1)թեստավորում
2)հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 13.03.2024թ ժամը 18:00:
Մրցույթը տեղի կունենա՝ 29.03.2024թ.-ին ժամը 11:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1, Արթիկի համայնքապետարան, նիստերի դահլիճ:
Հեռ.` (0244) 5 20 21
Վեբ կայք` www.artik.am
Էլ. փոստ` artikmun@mail.ru

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`