Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՀՀ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

20.03.2024

Տիպ` Պետական հանրակրթական ուսումնական հաստատության համակարգողի թափուր պաշտոնիներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝
« ՀՀ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն » ՊՈԱԿ-ի
(ուսումնական հաստատության անվանումը)
համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) Բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) Դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) Ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում 2024 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:


Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ /tavush.andznakazm@mta.gov.am/ էլեկտրոնային փոստի հասցեին:

Հասցե` ք. Իջևան Սահմանադրության 1)

Հեռ..` 26342220

Վեբ կայք` tavush.mtad.am

Էլ. փոստ`