Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն

17.04.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Ջրվեժ համայնքի Զովք գյուղի մանկապարտեզ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020-2022թթ․ փետրվարի 17-ի N08-Ն հրամանի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի «Ջրվեժ համյանքի Զովք գյուղի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթներ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ մեկ մեթոդիստի (ուսումնական գծով տնօրենի տեղակալ)` 0,5 դրույքով, մեկ դաստիարակի՝ 1,12 դրուքով և մեկ ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0,5 դրույքով:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի մայիսի 22-ին, ժամը 11։ 00-ին, Կոտայքի մարզ Ջրվեժ համայնք, գյուղ Զովք 2-րդ փողոց թիվ 2/2 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.kotayk.mtad.am և www.jrvezh.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098076132 հեռախոսահամարով:

Հասցե` Կոտայքի մարզ Ջրվեժ համայնք Զովք գյուղ 2-րդ փողոց թիվ 2/2

Հեռ..` 098 07 61 32

Էլ. փոստ`