Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետի (ծածկագիրը՝ 06-17-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

21.11.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետի (ծածկագիրը՝ 06-17-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետի (ծածկագիրը՝ 06-17-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի https://cso.gov.am/ միջոցով`
քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 377659 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Որոշումների կայացում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

«Հանրային ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 14, 15, 31, 33)
ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 5, 89, 101, 122, 132, 133, 144, 155)
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 17, 18, 19, 20)
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
(Հոդվածներ՝ 4, 5, 6, 7, 8)
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 6, 7, 10, 11, 15)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(Հոդվածներ՝ 34, 37)
«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 70-74, 94, 173, 221, 224, 227, 245-250, 258)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
(§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ՝25.11.2022թ.:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010515756

Հասցե` Կառավարական տուն 1

Հեռ..` 010515756

Էլ. փոստ`