Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06025463, թիվ 06025440, թիվ 06025437, թիվ 06025434, թիվ 06025432 և թիվ 06025427 կատարողական վարույթներով հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> և <<Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով փոփոխելու մասին>>

25.01.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28,28.1 և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.03.2020թ. տրված թիվ ԵԱԴԴ/3230/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է Սարգիս Սապոնջյանից, Ջեմմա Մխիթարյանից և Արմեն Սապոնջյանից համապարտության կարգով հօգուտ <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ունիվեսրալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 17.183,58 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 16.359 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդի գումար, 704.56 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տոկոսի գումար, 21.76 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի տույժ գումար, 98.26 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի տույժի գումար՝ բռնագանձումը տարածելով քաղաք գրավադրված գույքի՝ Սարգիս, Արմեն, Արթուր Սապոնջյաններին, Սուսաննա Գրիգորյանին և Ռուզաննա Գյուրջինյանին սեփականության իրավունքով պատկանոց Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի, 6/2-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող 168.7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի վրա:

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` 060 713-452

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`