Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 04151176 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

12.02.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Ա. Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 04151176 կատարողական վարույթով պատասխանող Դավիթ Վաղինակի Թորոսյանից հօգուտ ՙԿրեդո ֆինանս ՈՒՎԿ՚ ՓԲԸ-ի բռնագանձել 364.863,40 (երեք հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր վաթսուներեք դրամ և քառասուն լումա) ՀՀ դրամ, որից՝ վարկի գումարի մնացորդ՝ 320.000 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսագումար՝ 23.991,20 ՀՀ դրամ, վարկի մնացորդի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկված տույժ՝ 2.101,50 ՀՀ դրամ, վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկված տույժ՝ 2.130,70 ՀՀ դրամ, սպասարկման վճար՝ 16.640 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 7.297 (յոթ հազար երկու հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
07.03.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարումը, վարկի մնացորդի՝ 320.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, տարեկան հաշվեգրել 22,9% դրույքաչափով տոկոսներ և հաշվեգրված տոկոսագումարները Դավիթ Վաղինակի Թորոսյանից հօգուտ ՙԿրեդո ֆինանս ՈՒՎԿ՚ ՓԲԸ-ի։
07.03.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարումը, վարկի մնացորդի ժամկետանց մասի՝ 25.870,20 ՀՀ դրամ գումարի և հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի՝ 23.622,20 ՀՀ դրամի նկատմամբ, հաշվեգրել 0,2% դրույքաչափով տույժեր՝ ժամկետանց յուրաքանչյուր օրացուցային օրվա համար և հաշվեգրված գումարը Դավիթ Վաղինակի Թորոսյանից հօգուտ ՙԿրեդո ֆինանս ՈՒՎԿ՚ ՓԲԸ-ի:
Ընկերության հայցը՝ ամսեկան 1,3% դրույքաչափով սպասարկման վճարներ հաշվեգրելու և գանձելու մասով, մերժել:
ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ պատասխանող՝ Դավիթ Վաղինակի Թորոսյանից անհրաժեշտ է բռնագանձել նաև՝ 18608 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պահանջատերը 05.02.2019թ. թիվ Հ-26 գրությունով հայտնել է, որ թիվ ՇԴ/1546/02/18 քաղաքացիական գործով պարտավորության չափը 05.02.2019թ. դրությամբ կազմում է 472165.40 ՀՀ դրամ:
Պարտապան Դավիթ Վաղինակի Թորոսյանի անվամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա են թվով 3 ընթացիկ կատարողական վարույթներ, որոնցով պահանջատերերին ունեցած պարտավորությունների ընդհանուր չափը կազմում է 4333063.2 /չորս միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար վաթսուներեք ամբողջ երկու/ ՀՀ դրամ:

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374-60-57-05-24

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`