Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 00178217 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

14.03.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին
<Սնանկության մասին> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող էդ.Չոբանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 00178217 կատարողական վարույթ 1. «Շվեյցարիայի Ֆրանկ Մյուլլեր Ուոչլենդ» բաժնետիրական ընկերության Երևանի մասնաճյուղի հայցն ընդդեմ Վարուժան Հովսեփի Էմեքսիզյանի և Կարինե Իվանի Էմեքսիզյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Ռոզա Ավագի Հայարապետյանի, Հայկ Վարուժանի Էմեքսիզյանի, «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` անշարժ գույքերից բաժին առանձնացնելու, հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, բավարարել մասնակի.հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի նրբանցքի թիվ 2 շենքի 218-րդ և Երևան քաղաքի Չեխով փողոցի թիվ 12 շենքի 27-րդ բնակարանները` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` «Շվեյցարիայի Ֆրանկ Մյուլլեր Ուոչլենդ» բաժնետիրական ընկերության Երևանի մասնաճյուղի հանդեպ Վարուժան Հովսեփի Էմեքսիզյանի պարտավորության չափով բռնագանձումը տարածելով Վարուժան Հովսեփի Էմեքսիզյանի 1/2 բաժիններից ստացված գումարների վրա:
2. Հայցը մնացած` ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 26 շենքի 8-րդ բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասով, մերժել:
3. Վարուժան Հովսեփի Էմեքսիզյանից հօգուտ «Շվեյցարիայի Ֆրանկ Մյուլլեր Ուոչլենդ» բաժնետիրական ընկերության Երևանի մասնաճյուղի բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Միաժամանակ հայտնում ենք, որ պարտապան Վարուժան Հովսեփի Էմեքսւզյանի պարտքը թիվ ԵԱԴԴ/0376/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում 14.03.2019թ. դրությամբ կազմում է 40.755.555,0 ՀՀ դրամ որը վերջինիս պարտավորության չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41 ա

Հեռ..` +374060570468

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`