Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար տեղակալի (ծածկագիրը` 15-1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

15.09.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն

Հայտարարություն Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար տեղակալի (ծածկագիրը` 15-1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար տեղակալի (ծածկագիրը` 15-1-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Որոշումների կայացում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 2-8, 90-94, 122, 125, 164)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 10-12, 18-24,37- 38)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 1-17, 31-53)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
(հոդվածներ 85-95, 101-106,170,183-187)
https://www.arlis.am/
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք.
(հոդվածներ՝ (հոդվածներ` 1-15)
https://www.arlis.am/
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 2-15)
https://www.arlis.am/
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 1-10
https://www.arlis.am/
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք
(հոդվածներ 3-6, 22-29)
https://www.arlis.am/
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք
(հոդվածներ 6, 12-19,22-24, 31)
https://www.arlis.am/


Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ (310.858) դրամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66



Հավելված N 2
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ.հունիսի 15 -ի N 87-Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիրը` 15-1-Ղ3-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Գլխավոր քարտուղարի տեղակալը անմիջական ենթակա և հաշվետու է Կոմիտեի գլխավոր քարտուղարին, հաշվետու է Կոմիտեի նախագահին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Գլխավոր քարտուղարի տեղակալը ենթակա աշխատողներ չունի:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր քարտուղարի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
• Համակարգում է Կոմիտեի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցության աշխատանքները․
• համակարգում է Կոմիտեում Հայաստանի Հանրապետության աշխատանքային և քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացման աշխատանքները․
• համակարգում է Կոմիտեում կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հետ կապված աշխատանքների իրականացումը,
• համակարգում է Կոմիտեում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը, ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը․
• Օրենքով սահմանված կարգով համակարգում է Կոմիտեում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստման և անցկացման աշխատանքները.
• համակարգում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը.
• համակարգում է Կոմիտեում ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու աշխատանքների իրականացումը․
• համակարգում է Կոմիտեում անձնակազմի վերաբերյալ հրամանների կազմման աշխատանքները․
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է Կոմիտեին ամրացված պետական գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների տնօրինման աշխատանքները ․
• համակարգում է Կոմիտեի բյուջետային միջոցների և միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվություններ կազմման աշխատանքները․
• համակարգում է Կոմիտեի պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացումը.
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ hամակարգում է Կոմիտեի աջակցող մասնագիտական ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները.
• համակարգում է Կոմիտեում բարեվարքության հարցերով գործընթացի իրականացումը․
• համակարգում է Կոմիտեի աշխատանքային ծրագրերի կազմման, կատարողականների կատարման և գնահատման գործընթացը․
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է Կոմիտեի կարիքների համար իրականացվող գնումների գործընթացը․
• համակարգում է Կոմիտեում բյուջետային հայտերի և ծրագրերի կազմման աշխատանքները.
• համակարգում է Կոմիտեի փաստաթղթաշրջանառության աշխատանքները.
• համակարգում է Կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
• համակարգում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստային առաջադրանքների մշակման աշխատանքները.
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է անտառային բնագավառում Կոմիտեի ծրագրերի իրականացման աշխատանքները.
• համակարգում է Կոմիտեում գործավարության, նյութատեխնիկական միջոցների և տեխնիկական սպասարկման աշխատանքները։
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է Կոմիտեի և Կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության նյութական արժեքների հաշվառման, գույքագրման, դուրսգրման և օտարման գործընթացը.
• համակարգում է Կոմիտեի և Կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ու պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները.
• իրականացնում է պաշտպանված էլեկտրոնային փոխանակման համակարգին վերաբերող աշխատանքները.
• իրականացնում է գաղտնի փաստաթղթերի հաշվառման,պահպանման, գաղտնի փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները (գաղտնի գործավարություն, գաղտնի փաստաթղթերի ստացում, հաշվառում).
• իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշմամբ սահմանված պահանջները.
• համակարգում և ապահովում է գաղտնիության ռեժիմի միջոցառումների աշխատանքները:


Իրավունքները`
• Գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
• իր լիազորությունների սահմաններում տալիս է հանձնարարականներ, Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին փոխանցում է Գլխավոր քարտուղարի հանձնարարականները և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով Գլխավոր քարտուղարին.
• մասնակցում է Կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքներին.
• Կոմիտեի աջակցող մասնագիտական ստորաբաժանումներից պահանջելու տեղեկատվություն ստորաբաժանումների տվյալ գործընթացների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում կազմակերպել քննարկումներ, հարկ լինելու դեպքում հրավիրել փոձագետներ.
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ իր լիազորությունների շրջանակներում հրավիրել խորհրդակցություններ՝ մասնակից դարձնելով կոմիտեի աշխատակիցների, մասնագետների և փորձագետների.
• համապատասխան ստորաբաժանումից պահանջել գնումների մրցույթի մասնակիցների ներկայացված փաստաթղթերը, կազմված փաթեթները.
• իր լիազորությունների շրջանակներում այլ պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, ուսումնասիրելու քաղաքացիաների կողմից բարձրացված հարցերը և քննարկելու համապատասխան ստորաբաժանման հետ.
• համապատասխան ստորաբաժանումից պահանջել ներկայացնել ժամանակավոր թափուր պաշտոնի համար դիմում ներկայացրած անձանց փաստաթղթերի փաթեթը, մրցույթի թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները.
• մասնակցել ծառայողական քննությանը, համապատասխան ստորաբաժանումից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն այն քաղաքացիական ծառայողի վերաբերյալ, ում նկատմամբ կիրառվելու է ծառայողական քննությունը.
• Գլխավոր քարտուղարին ներկայացնել հաշվետվություն քաղաքացիական ծառայողների կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ.
• Գլխավոր քարտուղարին ներկայացնել՝

1. առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողին, առանց ծառայությունը դադարեցնելու, իր պաշտոնով փոխադրելու այլ կառուցվածքային ստորաբաժանում.
2. առաջարկություն քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
3. առաջարկություն քաղաքացիական ծառայողների նկատմամբ խրախուսման միջոցներ կիրառելու և կարգապահական տույժեր նշանակելու մասին.
4. առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով Կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ.
• առաջարկություններ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
• համապատասխան ստորաբաժանումից պահանջելու ներկայացնել բյուջետային հայտերի և ծրագրերի կազմման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ և հաշետվություններ.
• իր լիազորությունների շրջանակներում համագործակցելու Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների, Կոմիտեի և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպության և այլ մարմինների հետ:
• ստանալ գաղտնի գործավարության իրականացման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
• աշխատողներից պահանջել գրավոր բացատրություն նրանց կողմից գաղտնի տեղեկությունների հրապարակման, գաղտնի փաստաթղթերի կորստի հնարավոր փաստերի, գաղտնիության ռեժիմի մյուս հնարավոր խախտումների վերաբերյալ.
• մասնակցել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժնումների և աշխատակիցների հետ կազմակերպվող աշխատանքային քննարկումներին՝ գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ:

Պարտականությունները`
• ուսումնասիրել և վերահսկել Գլխավոր քարտուղարի կողմից հանձնարարված հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունների ժամանակօն և ճշգրիտ կատարումը.
• իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
• ուսումնասիրել գնումների գործընթացի վերաբերյալ պայմանագրերի իրավական հիմքերը և ներկայացնել առաջարկություն Գլխավոր քարտուղարին.
• կազմել և Գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացնել գրությունների, շրջաբերականների, հանձնարարականների նախագծեր.
• ուսումնասիրել դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը, քննարկել համապատասխան ստորաբաժանման հետ և ներկայացնել առաջարկություններ Գլխավոր քարտուղարին.
• Գլխավոր քարտուղարին ներկայացնել աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին տեղեկատվություն.
• հսկել Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, հանձնարարականներով` Կոմիտեին վերաբերող հանձնարարականների ժամանակին և պատշաճ կարգով կատարման ընթացքը, դրանց կատարման ընթացքում առաջացող խնդիրների վերաբերյալ կատարել ճշգրտում և կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնել Գլխավոր քարտուղարին.
• Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպության գործունեության ստուգման արդյունքները ներկայացնել Գլխավոր քարտուղարին քննարկման.
• ներկայացնել առաջարկություն քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի վերաբերյալ.
• ուսումնասիրել մրցութային փաթեթը և ներկայացնել առաջարկություն՝ ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու մասին.
• ուսումնասիրել և Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություն ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
• ուսումնասիրել քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած հաշվետվությունները, դրանց վերաբերյալ Գլխավոր քարտուղարին ներկայացնել կարծիք.
• տալ կարծիք քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման համար ներկայացված ամբողջական փաթեթի վերաբերյալ.
• ուսումնասիրել վերապատրաստման կարիքների բացահայտման աշխատանքները, Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ քաղաքացիական ծառայողների տարեկան վերապատրաստման ծրագրի, կարիքների մասին ամփոփ տեղեկատվության հիման վրա կազմված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, այդ թվում՝ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների և վերապատրաստում իրականացնող մասնադշգետների թեկնածուների վերաբերյալ.
• ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ Կոմիտեի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, դրա կատարողականի, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի վերաբերյալ.
• ուսումնասիրել համապատասխան ստորաբաժանումներից ներկայացված Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները և ներկայացնել առաջարկություններ.
• ներկայացնել առաջարկություններ Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների կողմից անտառային բնագավառի միջազգային ծրագրերի իրականացման աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարության և այդ աշխատանքներին մասնակցելը իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ, ինչպես նաև գիտական, ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ.
• ներկայացել առաջարկություններ Կոմիտեի և Կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի դուրսգրման և/կամ օտարման նպատակահարմարության վերաբերյալ․
• ուսումնասիրել և ներկայացել առաջարկություններ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպության գործունեության ստուգման արդյունքների վերաբերյալ.
• ստուգել և Գլխավոր քարտուղարին ներկայացնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող զեկուցման նախապատրաստված նյութերը՝ անհրաժեշտ բոլոր գրությունները, տեղեկանքները, հիմնավորումները.
• կատարել գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունման, գրանցման, գաղտնի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, առաքման, արխիվացման, գաղտնազերծման աշխատանքները.
• նախապատրաստել, կազմել և առաքել մշակվող գաղտնի փաստաթղթերը.
• մշակել ռեժիմային գաղտնի մարմնի գործառույթների շրջանակներում իրավական ակտերի նախագծեր, կարգեր:

3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ իրավունքի բնագավառներում կամ պետական կազմակերպությունների և հիմնարկների կառավարման` հինգ տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաև պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան տրված՝ առնվազն երեք տարվա թույլտվության առկայություն:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Առաջնորդում
2. Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
3. Ռազմավարական պլանավորում
4. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
5. Որոշումների կայացում
6. Խնդրի լուծում
7. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Բանակցությունների վարում
2. Փոփոխությունների կառավարում
3. Կոնֆլիկտների կառավարում
4. Բողոքների բավարարում
5. Ժամանակի կառավարում
6. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
7. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
8. Փաստաթղթերի նախապատրաստում
9. Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
10. Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցություն

4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատվիրակված լիազորությունների շրջանակներում պատասխանատու է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ պատվիրակված լիազորությունների շրջանակներում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն:
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ներկայացնելով համապատասխան մարմինը:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի որոշակի ոլորտի և կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ նպաստում է դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծմանը։



ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ





Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`