Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Անտառային կոմիտեի Հայտարարություն՝ Անտառային կոմիտեի ընդհանուր բաժնի պետի (ծածկագիրը` ` 15-1-26.8-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

15.09.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն

Հայտարարություն Անտառային կոմիտեի Հայտարարություն՝ Անտառային կոմիտեի ընդհանուր բաժնի պետի (ծածկագիրը` ` 15-1-26.8-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի ընդհանուր բաժնի պետի (ծածկագիրը` ` 15-1-26.8-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Որոշումների կայացում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 1-10, 90- 100, 120-125,164)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 1-10
https://www.arlis.am/
«Հանրային ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 2-20, 30-35, 50-52)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ` 1-15)
https://www.arlis.am/
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 4-30)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(հոդվածներ՝ 10-25,)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 2-15)
https://www.arlis.am/
«Արխիվային գործի մասին» օրենք
(հոդվածներ 5-25)
https://www.arlis.am/

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք (256.623) դրամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66




Հավելված N 33
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022թ. հուիսի 15-ի N 87-Ա հրամանով
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ՊԵՏ

1.Ընդհանուր դրույթներ

1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդհանուր բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիրը` 15-1-26.8-Ղ4-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Բաժնի պետը անմիջական ենթակա և հաշվետու է Կոմիտեի նախագահին, անմիջական հաշվետու է Կոմիտեի գլխավոր քարտուղարին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը կամ Բաժնի ավագ փաստաթղթավարը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. ապահովում է Կոմիտեում փաստաթղթաշրջանառության աշխատանքները.
2. ապահովում է Կոմիտե հասցեագրված փաստաթղթերի ընդունման, ուսումնասիրման,
որոշարկման՝ չեղարկման, վերահասցեագրման հիմնավորման և սահմանված
ժամկետի նշագրումով գլխավոր քարտուղարին հանձնման աշխատանքները.
3 ապահովում է Կոմիտեի ելից փաստաթղթերի գրանցման, հաշվառման, առաքման և հանձնման աշխատանքները.
4. ապահովում է Կոմիտեի ելից և ներքին փաստաթղթերի ձևավորման պարտադիր
վավերապայմանների առկայության ստուգման աշխատանքները.
5. ապահովում է, ըստ անհրաժեշտության ամսական, եռամսյակային, տարեկան կտրվածքով
քաղաքացիներից, կազմակերպություններից ստացված դիմումների և առաջարկությունների
քանակի վերաբերյալ տեղեկատվության ամփոփ հաշվետվությունների նախապատրաստման
աշխատանքները.
6. ապահովում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին և ենթակա
կազմակերպությանն ընթացիկ գործավարության հետ կապված աշխատանքներում
մեթոդական և գործնական օգնության ցուցաբերումը.
7. ապահովում է հսկողությունը մտից գրությունների պատասխանների սահմանված
ժամկետներում նախապատրաստման նկատմամբ.
8. ապահովում է վերջնաժամկետով գրությունների, հանձնարարականների ամփոփաթերթերի
պարբերաբար տրամադրումը Կոմիտեի նախագահին և գլխավոր քարտուղարին.
9. ապահովում է սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով առաքվող ծրարների
նախապատրաստումը, ինպես նաև սուրհանդակային ռեեստրների կազմումը, փոստային
գրանցամատյանի վարումը և դրանց սահմանված ժամկետներում պահպանումը.
10. ապահովում է քաղաքացիների ընդունելությունը և փաստաթղթաշրջանառության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.
11. ապահովում է Կոմիտեում գործակարգավարական խորհրդակցությունների արձանագրումը,
գրանցումը, համարակալումը, հաշվառումը, պահպանումն ու արխիվացումը.
12. ապահովում է խորհրդակցությունների արձանագրություններով և հրամաններով տրված
հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը.
13. ապահովում է Կոմիտեի հիմնական գործունեության հրամանների գրանցումը,
համարակալումը, հաշվառումը, պահպանումն ու արխիվացումը.
14. ապահովում է Բաժնի լիազորությունների շրջանակներում իրավական ակտերի
նախագծերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և
ուղեցույցների մշակման աշխատանքները.
15. ապահովում է Կոմիտեում գործավարության միասնական կարգի կանոնների մշակման և
պահանջների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները.
16. ապահովում է Կոմիտեի փաստաթղթերի արխիվացման գործընթացը:

Իրավունքները`
• պահանջել նախարարություններից և այլ գերատեսչություններից Կոմիտե հասցեագրված փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ծանոթանալ գրությունների, դիմումների բովանդակությանը.
• սահմանված կարգով պահանջել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպության կողմից պատրաստված ելից և ներքին փաստաթղթերի համապատասխանությունը գործավարության կարգին և սահմանված ժամկետին.
• կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունից պահանջել տեղեկատվություն ըստ անհրաժեշտության.
• նախարարության հետ քննարկել Կոմիտեում գործավարության միասնական կարգի կանոնների մշակման և պահանջների կատարման աշխատանքների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը.
• Բաժնի մասնագետներից պահանջել Կոմիտե ստացվող մտից, ելից և ներքին փաստաթղթերի ընդունման, գրանցման, հաշվառման, առաքման և հանձնման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ գրությունները և նյութերը.
• կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել տեղեկատվություն, ճշգրտել, անցկացնել պարզաբանումներ, անհամաձայնության դեպքում՝ կազմակերպել քննարկում Կոմիտեի նախագահի, գլխավոր քարտուղարի հետ.
• կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից և ենթակա կազմակերպությունից պահանջել հրամաններով և արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն.
• քննարկել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող օրենքների, որոշումների, իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև առաջարկությունները, եզրակացությունները, տեղեկանքները, հաշվետվությունները, միջնորդագրերը, զեկուցագրերը և այլ գրությունները, փաստաթղթերը.
• Բաժնի մասնագետներից և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել ոչ ֆինանսական ցուցանիշների տվյալների տրամադրում.
• Բաժնի մասնագետներից պահանջել Բաժնի աշխատանքային ծրագրի վերաբերյալ առաջարկների հիմնավորումներ.
• Կոմիտեի նախագահին, գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող օրենքների, որոշումների, իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների, փաստաթղթերի վերաբերյալ.
• Բաժնի մասնագետներից պահանջել ներկայացնել առաջարկություններ Բաժնի գործառույթների ուսումնասիրության, ինչպես նաև վերջիններիս վերլուծական աշխատանքների արդյունքների վերաբերյալ.
• ըստ անհրաժեշտության՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել տեղեկատվություն փաստաթղթերն ամբողջականացնելու նպատակով:
Պարտականությունները`
• հսկել Կոմիտե հասցեագրված փաստաթղթերի սահմանված ժամկետում հանձնումը հասցեատերերին.
• Կոմիտե ստացվող փաստաթղթերի նախնական քննարկման, որոշարկման աշխատանքները կատարել սահմանված ժամկետում.
• հսկել ելից փաստաթղթերի ուսումնասիրության, վերլուծության, գրանցման, փոստային և էլեկտրոնային, «Mulberry» համակարգով առաքման գործընթացների սահմանված ժամկետում կատարումը.
• հետևել Կոմիտե ստացվող փաստաթղթերի ընդունման, գրանցման, հաշվառման, Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին և ենթակայությանը հանձնված կազմակերպության բաշխման աշխատանքների սահմանված ժամկետում կատարմանը.
• ստուգել Կոմիտե դիմած քաղաքացիներից, կազմակերպություններից, համապատասխան մարմիններից ստացված փաստաթղթերի ամբողջականությունը, համապատասխանությունը.
• հետևել փաստաթղթերի տեղեկատու-որոնողական աշխատանքների սահմանված ժամկետում կատարմանը.
• հետևել Կոմիտեում գործավարության միասնական կարգի կանոնների մշակման և պահանջների նկատմամբ հսկողության աշխատանքների սահմանված ժամկետում կատարմանը.
• ստուգել Կոմիտե հասցեագրված փոստի, սուրհանդակային ծառայության միջոցով ստացված փաստաթղթերը, դրանց մուտքագրման, բաշխման և առաքման աշխատանքների սահմանված ժամկետում կատարմանը.
• հետևել Կոմիտե ստացվող դիմումների, բողոքների, առաջարկությունների և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ ըստ անհրաժեշտության, տեղեկատվության տրամադրման աշխատանքների սահմանված ժամկետում կատարմանը.
• Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին և ենթակայությանը հանձնված կազմակերպությանը ընթացիկ գործավարության հետ կապված աշխատանքներում սահմանված կարգով ցուցաբերել մեթոդական և գործնական օգնություն.
• ստուգել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպության կողմից պատրաստված ելից և ներքին փաստաթղթերի սահմանված կարգով ձևավորված պարտադիր վավերապայմանների առկայությունը.
• վերահսկել և վերլուծել ամսական կտրվածքով քաղաքացիներից, կազմակերպություններից ստացված դիմումների քանակի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը.
• ստուգել ՀՀ կառավարության և մշտական գործող նախարարական կոմիտեների և հերթական նիստերի օրակարգերի փաթեթները՝ համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրելու նպատակով.
• հավաքագրված տեղեկատվությունը ներկայացնել գլխավոր քարտուղարին՝ Կոմիտեի պաշտոնական կայքի համապատասխան բաժիններում համալրելու նպատակով.
3.Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Փոփոխությունների կառավարում
2. Կոնֆլիկտների կառավարում
3. Բողոքների բավարարում
4. Ժամանակի կառավարում
5. Փաստաթղթերի նախապատրաստում
4.Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ








































Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`