Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԲԵՍԹ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Տրդատ Միսակի Մարկոսյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1146 որոշում

24.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

1. Տրդատ Միսակի Մարկոսյանին (հասցե՝ ք. Կապան, Ռ. Մելիքյան Փ. 6/2 շենք, անձնագրային տվյալներ՝ AR0451316, տրված՝ 2017-09-08, 001-ի կողմից)՝ որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով (մինչև ՀՕ-35-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ), Հայաստանի Հանարապետությունում չգրանցված «Զոլոֆտ սերտրալին (սերտրալինի հիդրօքլորիդ)» դեղահատեր թաղանթապատ 50մգ; (28/2x14) բլիստերում Upjohn EESV, the Netherlands, սերիա՝ GJ5857, պիտանիության ժամկետ՝ 07.2027 - 1 փաթեթ» դեղի իրացման համար ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 1 (մեկ) անվանում դեղի համար՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Տրդատ Միսակի Մարկոսյանին (անձնագրային տվյալներ՝ AR0451316, տրված՝ 2017-09-08, 001-ի կողմից)՝ ք. Կապան, Ռ. Մելիքյան Փ. 6/2 շենք հասցեով:
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։
ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`