Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի մայիսի 12-ին հարուցված թիվ Վ/Դ-183 վարչական վարույթը կարճել՝ վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չվերանալու՝ վարչական ակտի հասցեատիրոջը չհայտնաբերելու հիմքով:

11.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ No __________
ԹԻՎ Վ/Դ-183 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացիներ Սամվել Կիրակոսյանի և Աստղիկ Դոլմազյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի մայիսի 12-ին հարուցվել է թիվ Վ/Դ-183 վարչական վարույթը` «Պավել Տրուշին» ԱՁ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ, 85-րդ, 109-րդ, 113-րդ և 115-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 525-Ա հրամանի հիման վրա նախատեսվել է «Պավել Տրուշին» ԱՁ-ի մոտ 2023 թվականի մայիսի 22-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ իրականացնել զննում։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում զննում իրականացնելու նպատակով մասնագետները 2023 թվականի մայիսի 23-ին և 29-ին այցելել են «Պավել Տրուշին» ԱՁ-ի իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Ամիրյան փողոց 4/3։ Կատարած այցերի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը նշված հասցեում գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 23.05.2023թ. և 29.05.2023թ. արձանագրությունները)։
Վերոնշյալ հրամանը փոստային առաքմամբ ուղարկվել է անհատ ձեռնարկատեր Պավել Տրուշինին, որը վերադարձվել է՝ «անհայտ» նշումով։
Տեսչական մարմինը 2023 թվականի հունիսի 05-ին «Պավել Տրուշին» ԱՁ-ի փաստացի գործունեության իրականացման և հասցեների, ինչպես նաև «Պավել Տրուշին» ԱՁ-ի և Սամվել Կիրակոսյանի ու Աստղիկ Դոլմազյանի միջև աշխատանքային հարաբերությունների (ծագման և դադարման) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունիսի 06-ի որոշմամբ 2023 թվականի մայիսի 12-ին հարուցված թիվ Վ/Դ-183 վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի հունիսի 12-ի թիվ /71-6/34890-2023 գրությամբ հայտնել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2023 թվականի հունիսի 08-ի դրությամբ «Պավել Տրուշին» ԱՁ-ի հաշվառման հասցեն է՝ քաղաք Երևան, Ամիրյան փողոոց 4/3, միաժամանակ հայտնել է, որ աշխատանքային հարաբերությունների (ծագման և դադարման) վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է հարկային գաղտնիք և ենթակա չէ տրամադրման։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի գ կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե` վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումը՝ 2023 թվականի մայիսի 12-ին հարուցված թիվ Վ/Դ-183 վարչական վարույթը Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունիսի 20-ի թիվ 06/13698-2023 որոշմամբ կասեցվել է՝ մինչև կասեցման հիմք դարձած հանգամանքի վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը։
Վերոնշյալ որոշումը փոստային առաքմամբ ուղարկվել է անհատ ձեռնարկատեր Պավել Տրուշինին, որը վերադարձվել է՝ «անհայտ» նշումով։
2023 թվականի հունիսի 16-ին և օգոստոսի 15-ին մասնագետները վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու նպատակով կրկին այցելել են ք. Երևան, Ամիրյան փողոց 4/3 հասցե։ Կատարած այցերի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը նշված հասցեում գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 16.06.2023թ. և 15.08.2023թ. արձանագրությունները)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇԵՑԻ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի մայիսի 12-ին հարուցված թիվ Վ/Դ-183 վարչական վարույթը կարճել՝ վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չվերանալու՝ վարչական ակտի հասցեատիրոջը չհայտնաբերելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Պավել Տրուշին» ԱՁ-ին (հասցե՝ քաղաք Երևան, Ամիրյան փողոց 4/3) և քաղաքացիներ՝ Սամվել Կիրակոսյանին, Աստղիկ Դոլմազյանին (էլ. փոստ։ samvel.kirakosyan@gmail.com )։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`