Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-189 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-189 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Անահիտ Վարդանյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի մայիսի 17-ին հարուցվել է թիվ Վ/Դ-189 վարչական վարույթը` «ՄԱԿԱՐՅԱՆ 1» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթի ընթացքում՝ 2023 թվականի մայիսի 19-ին քաղաքացի Անահիտ Վարդանյանը գրավոր դիմել է Տեսչական մարմին՝ խնդրելով իր նախորդ դիմումը թողնել անհետևանք։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի մայիսի 17-ին հարուցված թիվ Վ/Դ-189 վարչական վարույթը կարճել՝ Անահիտ Վարդանյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «ՄԱԿԱՐՅԱՆ 1» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Կարապետյանին, Էլ․ փոստ՝ bigsupermarket44@gmail.com և քաղաքացի Անահիտ Վարդանյանին, էլ․ փոստ՝ anahitvardanyan9191@gmail.com։
Շնորհակալություն համագործակցության համար,

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Էլ. փոստ`