Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ 127 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ 127 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Գևորգ Բադալյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի ապրիլի 07-ին հարուցվել է թիվ Վ/Դ-127 վարչական վարույթը` «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ 359-Ա հրամանը՝ Ընկերությունում (հասցե՝ քաղաք Երևան, Արարատյան 90/9ա) 2023 թվականի ապրիլի 13-ից մինչև ապրիլի 21-ն իրականացվել է զննում։ Զննման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ.
1. 2020 թվականի փետրվարի 24-ին կնքված թիվ 20-073 աշխատանքային պայմանագրի համաձայն՝ դիմումատու Գևորգ Բադալյանն Ընկերությունում ընդունվել է աշխատանքի որպես տեխնիկական մասնագետ։ Նրա համար սահմանվել է 145000 (մեկ հարյուր քառասուհինգ հազար) ՀՀ դրամ ամսական աշխատավարձ՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները:
2. Ընկերության ներքին կարգապահական կանոնների 10.7.20 կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո գործատուն պարտավոր է կատարել և վճարել աշխատողի վերջնահաշվարկը՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը:
3. 2022 թվականի փետրվարի 08-ին դիմումատուն գրավոր ստորագրությամբ հաստատել է, որ ծանոթացել է Ընկերության ներքին կարգապահական կանոններին։
4. Հիմք ընդունելով Գևորգ Բադալյանի 2023 թվականի մարտի 13-ի դիմումը՝ 2023 թվականի ապրիլի 01-ից լուծվել է Ընկերության և Գևորգ Բադալյանի միջև 2020 թվականի փետրվարի 24-ին կնքված 20-073 աշխատանքային պայմանագիրը (հիմք՝ 2023 թվականի ապրիլի 01-ին թիվ 20-073/01 համաձայնագիր):
5. Գևորգ Բադալյանին աշխատած ժամանակահատվածում տրամադրվել է ամենամյա արձակուրդներից ընդհանուր 60 աշխատանքային օր արձակուրդ (հիմք՝ 2020 նոյեմբերի 10-ի թիվ 20-571/25, 2021 թվականի փետրվարի 16-ի թիվ 21-065/13, 2021 թվականի հունիսի 01-ի թիվ 21-290/29, 2022 թվականի մարտի 07-ի թիվ 22-181/19, 2022 թվականի հուլիսի 01-ի թիվ 22-474/161 հրամաններ)։
6. 2023 թվականի մարտի 01-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Գևորգ Բադալյանը երեք օր աշխատանքի չի ներկայացել (2023 թվականի մարտ ամսվա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի համաձայն՝ ունեցել է երեք բացակա):
7. Գևորգ Բադալյանի հետ կատարվել է վերջնահաշվարակ և 2023 թվականի ապրիլի 04-ին վճարվել է մարտ ամսվա աշխատավարձը՝ 90700 ՀՀ դրամ և 14 օր ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար փոխհատուցում՝ 127525 ՀՀ դրամ աշխատավարձ, ընդհանուր գումարով՝ 218227 ՀՀ դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի (հիմք՝ հաշվարկման տեղեկագիրը)։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով՝ 2023 թվականի մայիսի 02-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում։ Լսմանը ներկայացել է դիմումատու Գևորգ Բադալյանը, Ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանի ներկայացուցիչ Վարդան Գալստյանը։
Լսման ընթացքում դիմումատուն հայտնել է, որ յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստացել է հավելյալ գումար, որը հաշվարկվել է «լրացված տողերով» և բազմապատկվել 18 գործակցով։ Ինքը մարտ ամսվա համար ունեցել է 6400 լրացված տող, որի դիմաց վարձատրություն չի ստացել։
Ընեկերության ներկայացուցիչ Վարդան Գալստյանը հայտնել է, որ այդ գումարները որպես խրախուսանք է վճարվել աշխատողներին, եթե աշխատողը պատրաստվում է ազատվել աշխատանքից, ապա Ընկերությունը խրախուսանք չի վճարում։
Տեսչական մարմինը գործում առկա փաստական հանգամանքների քննարկման, ինչպես նաև՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ Գևորգ Բադալյանի հետ 2023 թվականի ապրիլի 04-ին (Ընկերության և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ է նախատեսված) կատարվել է լրիվ վերջնահաշվարկ, հաշվարկվել և վերջինիս է վճարվել տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված բոլոր օրերի (14 օր) համար հատուցում և մարտ ամսվա աշխատավարձը՝ ընդհանուր գումարով՝ 218227 ՀՀ դրամ՝ առանց հարկերի։ Ընկերությունում առկա չեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 198-րդ հոդվածների պահանջների խախտումներ։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների պահանջները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի ապրիլի 07-ին հարուցված թիվ Վ/Դ 127 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մուրադյանին, Էլ․ փոստ՝ office@decoragroup.am, vardan.galstyan@decoragroup.am և քաղաքացի Գևորգ Բադալյանին, հասցե՝ ք․ Երևան, Շարուրի 26 շենք, բն․24։
Շնորհակալություն համագործակցության համար,


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Էլ. փոստ`