Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ 05336984, 09755080, 09755084, 09755018, 09755061 և 09755072 կատարողական վարույթներով պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

26.10.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱ ծառայության Լոռու մարզային բաժին
ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 28 և 28.1 հոդված

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.11.2022թ. տրված թիվ ԼԴ/3371/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է հրապարակային սակարկություններով միջոցով վաճառել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճղ. 147/33 բն. հասցեի անշարժ գույքը, ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Արմեն Ռուդամեսի Անտոնյանի բաժնին համարժեք գումարի վրա:
Արմեն Անտոնյանից հօգուտ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 72.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության հետ կապված ծախսերի գումար:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել Արամ Ռուդամեսի Անտոնյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճղ. 147/33 հասցեի բնակարանի վրա:

Հասցե` ք.Վանաձոր, Գ,Նժդեհի 16

Հեռ..` +374 060 713 534

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`