Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ Վ/Դ-398 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-398 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Սամվել Վարդանյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցվել է թիվ Վ/Դ-398 վարչական վարույթը` «Նօվօ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 130-րդ, 170-րդ, 186-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 1069-Ա հրամանը, հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 22-ը Ընկերության քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցեում նախատեսվել է իրականացնել զննում։
2023 թվականի սեպտեմբերի 12-ին, 15-ին և 20-ին զննում իրականացնող մասնագետների կողմից Ընկերության քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցե այցելության ընթացքում (կազմվել են այցելության արձանագրություններ) պարզվել է, որ նշված բնակարանը գտնվում է փակ վիճակում և Ընկերությունը նշված հասցեում գործունեություն չի իրականացնում։
Վարչական մարմինը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ընկերության գործունեության իրականացման, հասցեների և քաղաքացի Սամվել Վարդանյանի համար 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների համար եկամտային հարկի և սոցիալական վճարների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը՝ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի սեպտեմբերի 28-ի գրությամբ տեղեկացրել է, որ Ընկերությունը գործունեություն է իրականացնում քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցեում և Սամվել Վարդանյանի մասով ունի չվճարված հարկային պարտավորություններ։
Վարչական վարույթի երկարաձգման ընթացքում վարչական մարմնի կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում (մասնավորապես՝ քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցե և Ընկերության կողմից մատուցված ծառայությունների վայրեր այցելություններ, պատվիրատու Ընկերության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներ) ևս հնարավոր չի եղել պարզել վարչական ակտի հասցեատիրոջը, իսկ վարչական մարմինը գտնում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի գ կետը և 4-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում օգոստոսի 28-ին հարուցված թիվ Վ/Դ-398 վարչական վարույթը կասեցնել, մինչև կասեցումն առաջացնող հանգամանքների վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
2. Սույն որոշումը ենթակա է ծանուցման դիմումատու Սամվել Վարդանյանին, էլ. հասցե՝ vardanyan0679@mail.ru և Ընկերության տնօրեն Ալիշան Գարասարգիսեանին, հասցե՝ քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն., ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am)։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`