Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ «ԳՐԱՆԴ ՄՈՒԼԻՆՈ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (Վ/Դ-358)

14.11.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ


N _____________________

“___ “ ______________ 2023թ.
0047 ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
 (374-10) 65-05-53, 65-03-05
Էլ. փոստ՝ info@hlib.am


«ԳՐԱՆԴ ՄՈՒԼԻՆՈ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՐՑԱԽԻ 34,
Ք.ԳՅՈՒՄՐԻ,ՇԻՐԱԿԱՑՈՒ 3ԹՂՄ., Շ. 3Բ/15
artakavetisyan01@gmail.com



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 10:00-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 14-ին հարուցված թիվ Վ/Դ-358 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում:
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Առդիր՝ ՎԻՎ արձանագրություն։



ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կատարող՝ Լևոն Աբրահամյան
հեռ. 65-05-53 (23)






ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ № ______

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

« ¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬»_________________2023թ.

Ք. Երևան

Մենք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Արմենակյան 129, հեռ․ 010650553) աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Լևոն Աբրահամյանը և Ստեփան Շահումյանը Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 14-ին «ԳՐԱՆԴ ՄՈՒԼԻՆՈ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված թիվ Վ/Դ-358 վարչական վարույթի ժամանակ հայտնաբերեցինք.
1. Դիմումատու Լիանա Ղազարյանը Ընկերությունում աշխատել է 2022 թվականի փետրվարի 01-ից մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը, որպես գլխավոր հաշվեպահ։ Աշխատանքային պայմանագրով Լիանա Ղազարյաի համար սահմանվել է աշխատավարձ 697101 (վեց հարյուր իննսունյոթ հազար մեկ հարյուր մեկ) ՀՀ դրամ (ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ), Լիանա Ղազարյանի աշխատավարձը առանց հարկերի և պարտադիր այլ վճարների կազմում է 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։ 2022 թվականի հունիս ամսվա համար հաշվարկվել է աշխատավարձ 50000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների), որից 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների) գործատուն վճարել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին օրենքով սահմանված ժամկետի խախտումով (կետանցված 103 օր)։ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը,
2. չի վճարվել Լիանա Ղազարյանի 2022 թվականի հունիս ամսվա 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների) աշխատավարձը, որով խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի, 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները,
3. Գործատուն Լիանա Ղազարյանի Աշխատանքային պայմանագիրը լուծելիս հաշվարկել է սակայն չի վճարել ընդհանուր գումարով 728220 (յոթ հարյուր քսանութ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, որով խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի և 170-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները,
4. Լիանա Ղազարյանի 2022 թվականի հունիս ամսվա 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) օրենքով սահմանված ժամկետի խախտումով վճարելու համար (կետանցված 103 օր), գործատուն չի հաշվարկել և կետանցված յուրաքանչյուր օրվա համար չի վճարել տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը, որով խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները տվյալ իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ և 1698-րդ հոդվածներով։
Խախտման համար պատասխանատու է`
1. Ազգանունը, Անունը, Հայրանունը –Ավետիսյան Արտակ Սուրիկի։
2. Աշխատանքի վայրը, կազմակերպության գտնվելու վայրը – քաղաք Երևան, Արցախի 34։
3. Զբաղեցրած պաշտոնը – տնօրեն։
4. Բնակության վայրը – Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու 3 թղմ. 3Բ/15։
5. Խախտման համար պատասխանատու անձի անձնագրային տվյալները – Ն/Ք՝ 002133205, տրված 2015-06-22, 016-ի կողմից։
Իրավախախտողի բացատրությունը____________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
(իրավախախտում կատարած անձի ստորագրությունը)
_____________________________________________________________
Արձանագրություն կազմողի պաշտոն, անուն, ազգանուն _________________
ստորագրություն
_____________________________________________________________
Արձանագրություն կազմողի պաշտոն, անուն, ազգանուն _________________
ստորագրություն
_____________________________________________________________
Արձանագրություն կազմողի պաշտոն, անուն, ազգանուն _________________
ստորագրություն



Արձանագրությունը ստացա _________________________________________________________________
(իրավախախտող անձի ստորագրությունը, ստացման ամսաթիվը)
___________________________________________________________________________________

Արձանագրությունը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

___________________________________________________________________________________________


Նշում արձանագրությունը պատվիրված նամակով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին, _______
____________________________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, անդորրագրի փոստային ծանուցագրի համարը)


Ծանոթություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267 հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`