Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՐ ՌԱՖԱԵԼ 21-ՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ տեսչական մարմնում թիվ Վ/Դ-474 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին

23.11.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ԱՄԵՆԱՊԱՏԻՎ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՐ
ՌԱՖԱԵԼ 21-ՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
ՀԱՍՑԵ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, Ք. ԳՅՈՒՄՐԻ, ԱԹԱՐԲԵԿՅԱՆ 82
էլ. հասցե՝ armorda@web.am


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ Վ/Դ-474 վարչական վարույթի արդյունքում «Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունում արձանագրված խախտումների հետ կապված հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ. 129, 5-րդ հարկ։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ «1» pdf ֆայլ։



ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կատարող՝ Դավիթ Մարտիրոսյան
Աշխատանքային օրենսդրության
իրավական վերահսկողության բաժին
հեռ. 65-05-53/20/

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`