Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում-N Տ(24)220652 1․ Անդրանիկ Անտոնյան Ալեքսանի Ա/Ձ-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նախազգուշացում։ 2․ Սույն որոշումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում նշված գովազդային վահանակը, կամ օրինականացնել, կամ ապամոնտաժել։

26.04.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից 2022 թվականի փետրվարի 11-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում նույն օրը կազմվել է տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(24)220652 արձանագրությունը, համաձայն որի՝ Մ-4՝ ք․ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 121+200 կմ հատվածի ձախ մասում, 11․02․2022թ․ ժամը՝ 11։58-ի դրությամբ, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գովազդային վահանակ՝ «Աշոտ Երկաթ Հանգստի գոտի» գրառմամբ։ Այսինքն` Անդրանիկ Անտոնյան Ալեքսանի Ա/Ձ-ի կողմից խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Վերոնշյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 2022թ․ փետրվարի 28-ին, որի վերաբերյալ ծանուցում է ուղարկվել Անդրանիկ Անտոնյանին։ Վերջինիս պատշաճ ծանուցված լինելու վերաբերյալ հավաստում չունենալու պատճառով 2022թ. մարտի 29-ին նշանակվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նոր քննություն, որի վերաբերյալ ծանուցագիրը կրկին ուղարկվել է Ա․ Անտոնյանին, միաժամանակ ծանուցագիրը 15․03․2022թ․ տեղադրվել է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային «azdarar.am» կայքում։ Ա․ Անտոնյանը 21․03․2022թ․ համարվելով պատշաճ ծանուցված (հիմք՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի հայտարարություն թիվ 1036437)՝ չի ներկայացել վարչական իրավախախտում վերաբերյալ գործի նոր քննությանը, չի ներկայացրել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին, ինչպես նաև՝ չի ներկայացրել գրավոր առարկություն:
11․02․2022թ․ կազմված՝ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(24)220652 արձանագրության «Իրավախախտում կատարած անձի դիտողությունները և բացատրությունները» բաժնում Ա․ Անտոնյանը նշել է, որ տեղյակ չի եղել, որ պետք է գովազդային վահանակը օրինականացնել։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է` ա) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին (ներառյալ պաշտպանական գոտիները)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին` համապատասխան մարզպետը։
Նույն որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն՝ սույն կարգի իմաստով գովազդային վահանակի տեղադրումը համարվում է ապօրինի, եթե գովազդային վահանակը ճանապարհներին տեղադրվել է՝
1) առանց լիազոր մարմնի թույլտվության.
2) գովազդի (գովազդային վահանակների) տեղադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ.
3) առանց ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջների պահպանման։
Նույն որոշման հավելվածի 22-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը յուրաքանչյուր գովազդային վահանակի տեղադրման թույլտվության վերաբերյալ տեղեկատվությունը թույլտվությունը տրամադրելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում ներկայացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։
Նույն որոշման հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հիմքերով խախտում հայտնաբերելու դեպքում գովազդակրի նկատմամբ կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ, որից հետո մեկ ամսվա ընթացքում եթե գովազդակիրը գովազդային վահանակը սույն որոշման հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի օրինականացնում կամ սույն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի ապամոնտաժում, ապա տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կազմում է գովազդային վահանակի ապամոնտաժման ակտ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը՝ առաջացնում է նախազգուշացում։ Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(24)220652 արձանագրությունը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Անդրանիկ Անտոնյան Ալեքսանի Ա/Ձ-ի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
1․ Անդրանիկ Անտոնյան Ալեքսանի Ա/Ձ-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նախազգուշացում։
2․ Սույն որոշումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում նշված գովազդային վահանակը, կամ օրինականացնել, կամ ապամոնտաժել։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`